Արմեն Սարգսյանն իր վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47 հասցեում (ֆոտո)
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47 հասցեի նստավայրում: ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է ՀՀ նախագահի լուսանկարը, որին կից կատարվել է հետևյալ գրառումը. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018 թվականին նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: