Գարնանային խոհեր ներքաղաքական գործընթացների մասին

Առաջիկայում հայաստանյան ներքաղաքական կյանքում հետաքրքիր ու ինտրիգային զարգացումներ են սպասվում։ Արտաքուստ թվում է, թե ամեն ինչ կայուն է, և ընդամենը երկու ամիս առաջ 70 տոկոս քվե ստացած գործող իշխանությունն, ըստ էության, պետք է հասարակական ընկալման հետ կապված որևէ խնդիր չունենա։Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին երկու ամիսների զարգացումները, ընտրություններից հետո հասարակական ընկալումները և վերաբերմունքն իշխանության հանդեպ սկսեցին բավականին լուրջ փոփոխությունների ենթարկվել։ Օր օրի սկսում է ավելի ակնհայտ դառնալ, որ կա հստակ թյուրըմբռնում հասարակության տարբեր շերտերի և գործող իշխանության` առաջին հերթին ՆիկոլՓաշինյանի միջև։

Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ կոնկրետ գործընթացները վիրտուալ հարթակներից տեղափոխվում են իրական կյանք՝ հրապարակներ, փողոցներ, դահլիճներ և այլն։Հնարավոր չէ չնկատել, որ գրեթե ամեն օր միանգամից մի քանի սկանդալային ինֆորմացիոն ականներ են պայթում՝ հեղափոխության խորհրդանիշ, մշտական հեղափեղափոխական Դավիթ Սանասարյանի շուրջ ծագած կոռուպցիոն պատմությունը, Աննա Հակոբյանի շվեյցարական արկածներն ու ծախսերի հետ կապված բացահայտումները, կամ Հակոբյանի գլխավորած հիմնադրամի հետ առնչվող հետաքրքիր քննարկումները և այլն։

Վերջին օրերին սկսեցին ձևավորվել դիմադրության օջախներ իշխանության այս կամ այն նախաձեռնությանը կամ պաշտոնյային։Մասնավորապես, դրանց շարքին կարելի է դասել ի պաշտպանություն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարմանը կազմակերպված հանրահավաքները։ Ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե ռեկտորի անձն է, որի նկատմամբ, իհարկե, հարցերը բավականին շատ են, այլ իշխանության կիրառած բավականին բիրտ մեթոդոլոգիան, որ գործարկվում է ցանկալի մարդուն ռեկտորի պաշտոնին դնելու համար։

Այդ սաբոտաժներ հիշեցնող ակցիաներից ամենահետաքրքիրը, հայահավաքն էր, որն ընթանում էր «Արցախի ոչ մի թիզհող՝ թշնամուն» կարգախոսի ներքո։ Այստեղ բազմաշերտ հարցեր էին առաջանում. հետաքրքիր էին և օրակարգը, և կազմակերպիչները։ Հայահավաքի կազմակերպչական աշխատանքները վերջին 20-25 օրում էին նախաձեռնվել, և հիմնական աշխատանքը տարվում էր սոցցանցերի միջոցով։ Իշխանություններն իրենց հերթին անընդհատ շեփորահարվում էին այն թեզը, որ բանակցային սեղանին տարածքներ խաղաղության դիմաց տերպետրոսյանական ծրագիր ընդհանրապես չկա։

Նշենք, որ հայահավաքը՝ որպես հետհեղափոխական առաջին հանրահավաք և երթ, կարելի է գնահատել միջին։ Իշխանության քարոզչամեքենան հիմնականում երկու ուղղությամբ գնահատականներ տվեց այդ միջոցառմանը. սկսեցին քամահրանքով նշել, որ եթե նման օրակարգ ասպարեզում չկա, ապա ինչու է առաջացել այդ թեմայով հանրահավաք անցկացնելու անհրաժեշտություն։ Սոցցանցերում նույնիսկ ծաղրում էին, թե նույն հաջողությամբ կարելի է պայքարել օպերայի շենքը չքանդելու համար։ Երկրորդ ուղղությունը, որով թիրախավորվեցին հայահավաքի կազմակերպիչները, նրանց թիկունքում նախորդ ռեժիմի ստվերը նկատելն էր, դրան զուգահեռ անմիջապես վերհիշվեց ապրիլյան պատերազմի պատճառով 800 հա հանձնելու պատմությունը։

Հետաքրքիր է, որ մի կողմից պաշտոնական մակարդակով հողերը հանձնելու թեմայով որևէ խնդիր կարծես թե չկա. հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կոշտացրել է իր դիրքորոշումը. հրաժարվել է Ադրբեջանի նկատմամբ խաղաղասիրական իր վերաբերմունքից, Ալիևին հաճոյախոսություններ անելու տոնից։ Սակայն մյուս կողմից հաշվի առնելով ասեկոսեներն այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը կամ հեղափոխությանն աջակցած աշխարհաքաղաքական ուժերը Փաշինյանի վրա, որոշակի կասկածներ այնուամենայնիվ առաջանում են։ Ինչ վերաբերում է նախորդ իշխանությունների ստվերին, ապա այս վարկածում գուցե որոշակի ճշմարտություն կա։

Ակնհայտ է, որ այսօր ամենամտահոգիչ խնդիրը, որ կարող է հուզել գործող իշխանություններին, «Սասնածռերն» են, որոնց փաստացի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ սպառնալով ապստամբությամբ, եթե «Սասնա ծռեր» խմբի բոլոր ձերբակալվածներին ազատություն չշնորհվի։ Չնայած այս առումով հանրությունը լուրջ արձագանքներ և պատշաճ պատասխան չհնչեցրեց, բայց սա իսկապես կարող է լինել բավականին լուրջ գլխացավանք։

Մթնոլորտն այնպիսին է, որ տարբեր ճակատներում աշխատող վարչապետն անձամբ պետք է հետ մղի բոլոր գրոհները, քանի որ իր թիմն այդպես էլ չի կարողանում վերածվել քաղաքական լուրջ և արդյունավետ գործոնի։Եվ սա, ամենայն հավանականությամբ, դեռևս սկիզբն է՝ հաշվի առնելով այն, թե հանրության շրջանում հեղափոխական էյֆորիան ինչ սրընթաց տեմպերով է զիջում դիրքերը։

Անդրանիկ Հարությունյան

Վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը. Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է նախագահին Դատարանի աշխատանքը կազմալուծելն անընդունելի է. դատավոր Դավիթ Բալայանի արձագանքը՝ Փաշինյանի կոչին Դասերը կլրացնենք հեղափոխության երկրորդ փուլից հետո. «Իմ քայլի» պատգամավորը դասադուլի կոչ է անում Վարչապետը կոպտագույն ձևով միջամտում է դատական իշխանության գործունեությանը․ Արթուր Ղազինյան «Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2. Մեսիի դուբլը 1 րոպեում (տեսանյութ) «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Դասեր չենք քաղում Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ) Խոստացավ, բայց ...
Երբ երաժշտությունը սկսվեց, բոլորը սպասում էին սովորական հարսանեկան պարին․ այն, ինչ արեց այս զույգը, ուղղակի ծափահարությո... Այս քաղաքապետը մինչև կոկորդը կուշտ է սխալ կայանողներից. իսկ նրա արձագանքը… սարսափելի է (տեսանյութ) Հնագետները բացել են Ամոնի տաճարի սպասավորի դամբարանում հայտնաբերված սարկոֆագը «Ո՞վ ա տեսել առաջին դասարանում էսքա՜ն դաս տան». հայ փոքրիկի արդարացի բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս կինը հիասքանչ սալսա է պարում հղիության 35-րդ շաբաթում․ Դիտելով տեսանյութը՝ դուք կստանաք դրական էներգիայի մեծ պաշար Տեսանյութ․սա իսկական հրաշք է․տեսեք,թե ինչպես ինչպես է դեռ չծնված փոքրիկը երաժշտության ներքո մոր որովայնում պարում «Удивительные люди». հրազդանցի «ժամացույց-տղան» զարմացրել է ռուսական շոուի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրական... 2 տարեկան մանչուկը երեկույթի ժամանակ լսելով Էլվիս Փրեսլիի իր սիրած երգը սկսեց պարել. Անհնար է չվարակվել նրա էներգիայով Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo)
website by Sargssyan