Արցախի հարցում առաջընթաց չկա․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Քաղաքական«Կառավարության 2018թ․ ծրագրում գրված է, խոստացված է նաև, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, սակայն փաստենք, որ մեկ տարի հետո որևէ առաջընթաց կառավարության կատարողկանի մեջ, իր խոստումների կատարման մեջ չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության 2018 թ. ծրագրի արդյունքներին։
«Որքան Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրային քննարկումների դաշտում կենդանի պահել իրենց խոստումը, այնուհանդերձ, այս ընթացքում ընդունված որևէ հայտարարության մեջ, 3՝ արտգործնախարարական և երեք՝ երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների մեջ այս թեման մի թիզ անգամ առաջ չի գնացել»,- ասաց Աշոտյանն ու հավելեց՝ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում կա երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիր․ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ իրենց պաշտոնական հայտարարությունների մեջ անդրադարձել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորությանը 2018թ․ փետրվարի հայտարարության մեջ։ Այն է՝ նոր իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների և ոչ մի պաշտոնական հայտարարություն այլևս չի անդրադառնում, չի ընդգրկում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։
Մանրամասները՝ aysor.am-ի տեսանյութում.