ԵԱՏՄ-ն երրորդ երկրներից ներկրվող ոսկյա իրերի ու ադամանդների նկատմամբ հունվարի 1-ից կիրառում է 3% մաքսատուրք. նախարար

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեցին Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը և արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները:

Հիմնական զեկուցող, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ն ՀՀ-ի տնտեսական շահերի հիմնական հատվածն է:

«Մենք գիտենք, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների ծավալը 18թ.-ին կազմել է 2 մլրդ 400 մլն դոլար, որից մոտ 680 մլն դոլարն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ, սակայն եթե հանքային ոլորտի արտահանված հումքը հանում ենք, որը 800 մլն դոլար է կազմում, այդ տարբերությունը գրեթե կեսն է, և առավել կարևոր է, որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանում ենք վերջնական օգտագործման ապրանքներ, դա նշանակում է, որ արտադրողների շահերը պահանջում են, որ արտադրության և ծառայությունների ընդլայնման տեսակետից մեծ ուշադրություն դարձնենք բոլոր խնդիրներին և դրանք լուծենք միասնական տարածքում՝ հնարավորություն տալով ձեռնարկատերերին իրենց պոտենցիալը լիարժեք օգտագործել»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ ներմուծման տեսանկյունից էլ ՀՀ-ի համար մեծ են շահերը: «Կենսական նշանակության շահեր կան, ապրանքների մեկ քառորդը ներկրում ենք ԵԱՏՄ անդամ երկրներից, կան էներգակիրներ, վերջնական սպառման ապրանքներ, և եթե ուղղակի սահմանակից լինեինք անդամ երկրներին, ապրանքների տեղաշարժը կլիներ առանց սահմանափակումների, այսինքն՝ ունենք ծավալման փոխադարձաբար նշանակության ունեցող մեծ տիրույթ»,- ասաց նա:

Խաչատրյանը նախարարությանն առնչվող հիմնական ուղղություններին անդրադարձավ, որից է առևտրային քաղաքականությունը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին վերաբերող հարաբերությունները, նաև առևտուրը երրորդ երկրների հետ հարաբերություններում, նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությունը, ներդումային քաղաքականությունը և այլն:

Խոսելով առևտրային քաղաքականությունից՝ նախարարը նախ նշեց, որ մինչև անդամակցությունը ԵԱՏՄ-ին ՀՀ-ն արդեն իսկ ուներ ազատ առևտրային ռեժիմ ԱՀԿ-ի հետ, և անդամակցությունն արդեն առաջացնում է որոշակի սահմանափակումներ երրորդ երկրների նկատմամբ:

Նա կոնկրետ օրինակ բերեց, որ ԵԱՏՄ-ն երրորդ երկրներից ներկրվող ոսկյա իրերի ու ադամանդների նկատմամբ կիրառում է մաքսատուրքեր, 2019թ. հունվարի մեկից այդ իրերի ներկրման դեպքում երեք տոկոսանոց մաքսատուրքեր են կիրառվում, մինչ այդ  անցումային ժամանակահատված կար:

 

«Եվրոպական արտադրողները ռուսաստանյան շուկաներ են ներկրում մշակված ոսկե և ադամանդե զարդեր, ուստի կարող են օգտվել ՀՀ-ում գործող արտոնյալ ռեժիմից և բերեն ալմաստը, որը չի հարկվում, այստեղ կան ավանդույթներ և այդ ալմաստը մշակեն և նոր միայն ռուսաստանյան շուկաներ ներմուծեն, քանի որ արդեն մշակվածը չի հարկվում, որովհետև մշակված է ՀՀ տարածքում»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ նաև ոսկու դեպքում կարող են նույնը կիրառել, որի ավանդույթները ՀՀ-ում ևս կան. «Մշակվում է և գնում է ԵԱՏՄ, էլի առանց մաքսատուրքի, այսինքն՝ տասը  տոկոսանոց ադամանդի քարերի կամ 15 տոկոս ոսկյա զարդերի համար սահմանված հարկերը այլևս չկան և ստեղծում են հնարավորություն»,- ասաց նա:

Միաժամանակ, ըստ նախարարի, որոշակի սահմանափակումներ են առաջանում այնպիսի կազմակերպությունների համար, որոնք ԵՄ-ի հետ են աշխատում, որ ներմուծում էին կիսասարքված զարդեր, և հիմա իրենք չենք կարողանալու այդ ձևաչափով շարունակել:

«Հիմա պետք է հասկանանք՝ բանակցենք, որ անցումային ժամանակահատվածը երկարացվեն, թե՞ ինչպես մնացածի շահը պահանջում է, որ շուտ այդ փոփոխությունները գան: Այստեղ է, որ ԱԺ-ի կարծիքը կարևոր է, պետք է հասկանալ հետագա անելիքները, որ առավելագույն շահ լինի ՀՀ-ի համար, այդպիսին է տնտեսական քաղաքականությունը»,-ասաց նախարարը:

Սկանդալային հրաժարականներն ու հեղափոխության ճնշումները. «Փաստ» Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է «Կառավարությունը լավ չի աշխատում, աճի տեմպը դանդաղ է». «Փաստ» «Իշխանության մի թևը կաթվածահար է անում մյուս թևին՝ դրա մեջ ներքաշելով նաև երրորդին». «Փաստ» Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով». «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 65 դեպք Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծությունները Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը (տեսանյութ) Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Նա կորցրել է կապն իրականության հետ Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորակոչից խուսափելու 2 դեպք
Ձկներին բարեհաջող օր է սպասվում․ մայիսի 25-ի աստղագուշակը Կենդանակերպի այս նշանների տակ ծնված կանայք ուղղակի ստեղված են ամուսնության և կողակցին երջանկացնելու համար Գիտնականները հայտնաբեր են մի արմատ,որը սպանում է քաղցկեղի բջիջների 98%-ը ընդամենը 48 ժամում! Իննա Խոջամիրյանը սևահեր է դարձել․ Դերասանուհին էլ ավելի գեղեցկացել, նա պարզապես անճանաչելի է. ՖՈՏՈ Ինսուլտից մեկ ամիս առաջ օրգանզիմը ուղարկում է այս նշանները. սա անտեսել չի կարելի Կուլ տալով սա Դուք անմիջապես կքնեք,իսկ առավոտյան շատ առույգ կարթնանաք! Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա Սովորական դեղահաբի կախարդական ուժը!Այն կվերականգնի ոսկորները, հոդերը, տեսողությունը, ուժերը վիրահատությունից հետո և կազա... ԹԵՍՏ. Քանի՞ կենդանի եք տեսնում նկարում. պատասխանը շա՜տ բան կպատմի ձեր մասին Ամենահզոր խոտաբույսը ուղեղի արյան շրջանառության, սրտի, անոթների, հոդերի, մաշկի, վարսերի համար
website by Sargssyan