Ի՞նչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան և ավտոտնակ:

Հայտարարագրել է նաև «KIA OPTIMA 2.4» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չկան:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 710 619 ՀՀ դրամ և 266 080 ՀՀ դրամ: Նշված եկամուտները գոյացել են երկու աշխատավարձերից:

Հավելենք, որ Տիգրան Գալստյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2019թ. հունվարի 21-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռամոսի կազմած լավագույն մարզիչների ցանկում չի ընգրկվել Մոուրինյուն Նոր տեղեկություններ «Մալաթիա մոլ»-ում հրդեհից տուժածների վերաբերյալ Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ «Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 6 մարդ Հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում. ՈւՂԻՂ. News.am Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է «Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Ս. Մարտիրոսյան ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին (լուսանկար) Ամուլսարի շահագործմանը կողմ է նաև անտառները հատելով բրիկետների արտադրություն հիմնած արցախցի պատգամավորը Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу. Արմեն Աշոտյան Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը
website by Sargssyan