ԿԳՆ նախկին շենքի ճակատը խարխլված էր. սեփականատերը պարտավորվել է այն վերականգնել. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ֆասադի քանդման հետ կապված աղմուկը, երևի թե, հանգստյան օրերի ամենաքննարկված հարցն էր:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախկին ԿԳՆ կիսաքանդ շենքը իրականում ներառված չէ մշակութային արժեք ներկայացնող շենքերի կազմում, և Երևանի քաղաքապետարանը որևէ իրավական հիմք չի ունեցել ազդելու շենքի սեփականատիրոջ որոշման վրա՝ քանդել նաև ֆասադը: Ավելին, մասնագետների պնդմամբ, շենքի ճակատը խարխլված էր և ամեն պահ կարող էր փլվել՝ բոլոր հնարավոր ծանր հետևանքներով: Սակայն, առկա տեղեկություններով, սեփականատերը պարտավորվել է վերականգնել շենքի ֆասադը՝ նոր մոտեցումներով ու ժամանակակից լուծումներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում