Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ աշխատանքային երկօրյա այցով Փաշինյանը գտնվում է Բելգիայում: Ավելի վաղ նա մասնակցել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին: