Ինչո՞ւ է անհետացել Անի Երանյանը
LifestyleԻնչպես գիտենք դերասանուհի Անի Երանյանը մշտական բնակության է տեղափոխվել ՌԴ: Տեղափոխությունից հետո Անին սկսեց ակտիվ գործունեություն ծավալել երգի ասպարեզում նաև ներկայանալ որպես հաղորդավարուհի: Նա կարճ ժամանակում հանդիսատեսի դատին հանձնեց երկու տեսահոլովակ:
Orer.am-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Անին բավականին ակտիվ էր նաև իր ինստագրամյան էջում և հաճախակի թարմացնում էր լուսանկարները, սակայն վերջին շրջանում դերասանուհին կարծես անհետացել է: Նրա վերջին հրապարակումը ինստագրամյան էջում եղել է փետրվարի 4-ին՝ իր 28-ամյակի օրը: Մինչ օրս նա ոչ մի հրապարակում չի արել և ոչ մի նախագծում չի ներկայացել: