Իմա­նա­լով, որ խնդիր կա,ին­չո՞ւ են իշ­խա­նու­թյուն­նե­րը բարձ­րաց­նում բնա­պահ­պա­նա­կան հար­կի դրույ­քա­չա­փը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկատուների կարծիքով, Հարկային նոր օրենսգրքում կա մի հարկատեսակ, որը հարկավոր է ոչ միայն վերանայել, այլև մոտեցումները փոխել: Խոսքը մեքենաների բնապահպանական հարկի մասին է, քանի որ, ըստ նախագծի, 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաների բնապահպանական հարկը կարող է 3 անգամ ավելանալ:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես մեքենայի բնապահպանական հարկը ոչ թե պետք է ձիաուժով հաշվարկել, այլ յուրաքանչյուր մեքենա պետք է իրական տեխզննում անցնի, ֆիքսվի մեքենաների արտանետած գազերի քանակությունն ու ըստ այդմ էլ որոշվի, թե տվ յալ տրանսպորտային միջոցն արդյո՞ք վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, շահագործման ենթակա՞ է, թե՞ ոչ: Պիտանելիության հարցը լուծելուց հետո նոր միայն պետք է որոշվի, թե որքան բնապահպանական հարկ պետք է վճարել տվյալ մեքենայի համար: 

«Եթե մեքենայի արտանետած գազերը թունավորում են շրջակա միջավայրն այն աստիճան, որ այն շնչելով՝ կարող է մարդը նույնիսկ մահանալ, ապա այդ պայմաններում, ինչպե՞ս կարելի է ասել՝ ոչինչ, թույլ տանք, թող մեքենան շահագործվի, միայն թե հարկ վճարի: Սա սխալ մոտեցում է: Ներկայում մեքենայի ձիաուժով է բնապահպանական հարկը հաշվարկվում, բայց ստացվում է, որ եթե տվյալ մեքենայի շահագործման պատճառով էկոլոգիայի հերն անիծվում է, դա ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասաց Տ. Քեյանը:

Ինչ վերաբերում է բնապահպանական հարկից գոյացած գումարներին, ապա դրանք գանձվում են, որպեսզի օդի աղտոտման դեմ ուղղված բնապահպանական ծրագրեր իրականացվեն: Բայց հիմա ստացվում է, որ մի կողմից օրենքով թույլատրվում է օդն աղտոտել, մյուս կողմից որևէ հստակ հաշվարկ չկա, թե մեքենաների բնապահպանական հարկից գոյացած գումարների ո՞ր մասն է ծախսվում օդի աղտոտվածության դեմ պայքարելու համար:

«Իրականում մեծ ձիաուժ ունեցող շարժիչով մեքենաների շահագործման ժամանակ վնասակար նյութերի արտանետումն ավելի քիչ է, քանի որ նման մեքենաների շարժիչները վառելիքի այրումն ավելի լավ են իրականացնում: Հետևաբար, բարձր ձիաուժ ունեցող մեքենաներն ավելի քիչ են աղտոտում միջավայրը: Բացի այդ, մեքենաների տարիքից, վառելիքի որակից կախված՝ տաբեր մեքենաներ տարբեր չափով են օդն աղտոտում: Զարգացած երկրներում դա է ստուգվում և, եթե արտանետումները թույլատրելի սահմաններից ավելի շատ են լինում, այդ մեքենան շահագործելու թույլտվություն չի տրվում, և դրանով են պայքարում օդի աղտոտվածության դեմ»,- ասաց Տ. Քեյանը:

Այս աբսուրդային իրավիճակից դուրս գալու համար կազմակերպության ղեկավարն առաջարկում է գնալ զարգացած երկրների ճանապարհով: Եվ այն, որ ներկա դրությամբ մեքենաները փաստացի տեխնիկական զննում չեն անցնում, որևէ մեկը մեղավոր չէ: Կա օրենք, որ մեքենաները պետք է տարեկան մեկ անգամ տեխզննում անցնեն, դրա համար մարդիկ վճարում են, ուստի հարկավոր է նախ այդ դաշտը կանոնակարգել, ոչ թե սահմանափակվել միայն անհասկանալի տրամաբանությամբ հարկեր գանձելով:

«Եթե այդ կառույցները չեն աշխատում, ո՞վ է մեղավոր: Եթե մենք գույքահարկ ենք մուծում, բայց ճանապարհները չեն կառուցում, ո՞վ է մեղավոր: Երբ ամիսներ առաջ մենք այս նույն հարցը բարձրացրեցինք, 50 %-ով կրճատեցին հարկը, բայց խնդիրը ոչ թե այն կրճատելն էր, այլ այդ հարցն ամբողջությամբ քննարկելը: Հուլիսից մինչ օրս սպասում ենք, բայց մինչ օրս մեզ որևէ մեկը չի հրավիրել քննարկման: Եվ վերջապես, եթե, փաստորեն, օդն աղտոտել թույլատրվում է, ապա ինչո՞ւ են ծառ կտրելու համար մարդկանց տուգանում: Բացի այդ, պետք է ցանկացած հարկատեսակից գոյացած գումարներն ուղղվեն տվյալ ոլորտի խնդիրների լուծմանը: Մինչդեռ ներկայում հեշտացված համակարգով քաղաքացիներից վճարներ են հավաքագրում, բայց այդպես էլ պարզ չի դառնում, թե տվյալ հարկատեսակից գոյացած գումարներն ինչի՞ վրա են ծախսվում: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ավտոմեքենաները փաստացի տեխզննում չեն անցնում, և տարիներ են հարկավոր այդ համակարգը ձևավորելու համար, ապա այդ դեպքում բոլոր հարկերը պետք է շարունակել նախկին դրույքաչափերով հարկել այնքան ժամանակ, մինչև այդ համակարգը ձևավորվի և սկսի նորմալ գործել: Եվ զավեշտալին այն է, որ իշխանությունները, իմանալով, որ այդ խնդիրը կա, բարձրացնում են բնապահպանական հարկի դրույքաչափը: Օրինակ՝ ես ինչո՞ւ պետք է իմ մեքենայի համար 750 դրամի փոխարեն 5000 դրամ վճարեմ: Մարդիկ կան, որոնք մինչև 40 հազար դրամ բնապահպանական հարկ են վճարում: Ոլորտի բացերը կանոնակարգելով զբաղվելու փոխարեն, միայն հարկերը բարձրացնելով են զբաղված, ինչը կոպիտ սխալ է, որը հարկավոր է շուտափույթ վերանայել»,- ասաց Տ. Քեյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Օդի ջերմաստիճանը կնվազի Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
website by Sargssyan