Առաջին «քառօրյայի» արհեստական աուրան. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի այս շաբաթվա քառօրյան տևեց ընդամենը երկու օր, քանի որ օրակարգում առկա էր երկու նախագիծ (ի դեպ՝ ընդդիմության կողմից ներկայացված) և մեկ հաղորդում: Նման աղքատիկ ու դատարկ օրակարգով, սակայն, առաջին հերթին «իմքայլական» պատգամավորները կարողացան տեղեկատվական դաշտում այն «պահել» թրենդի մեջ, քանի որ ԱԺ-ում տեսարանների պակաս իրոք չկար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատուկ հանձնարարել է լինել առավել ակտիվ, որպեսզի քննարկումները հնարավորինս երկար ձգվեն, այդ իսկ պատճառով մասնավորաբար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից ԿԸՀ հաղորդման քննարկման ժամանակ 12 գրանցված պատգամավորներից 10-ը «Իմ քայլից» էին: Արհեստական ձգձգման պատճառն առաջին հերթին այն է, որ իմիտացիա ստեղծվի, թե լուրջ աշխատանքի մեջ են ու գերծանրաբեռնված: Ավելին՝ իշխանական կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներով փորձում են ցույց տալ, որ միայն իրենք են մտահոգներն ու աշխատասերը՝ մեղադրանքներ հնչեցնելով ընդդիմության պասիվության վերաբերյալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում