Այսուհետ ուսանողները ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով
ԲլոգԱԺ պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուրախ լուր մեր սիրելի ուսանողների համար.
Սիրելի՛ ընկերներ, մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ, քանզի այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից նախաձեռնած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ համաձայն որի երկրորդ և ամբողջությամբ ընդունվելուց հետո ուսանողները ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով:
Ըստ իս՝ սա կարևոր փոփոխություններից մեկն է, քանզի վերջին տարիներին գնալով աճում էր քանակը այն ուսանողների, ովքեր ուսման վարձի պատճառով դուրս են մնում բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Այս լուրը, կարծում եմ, արժի լայն տարածում ունենա, որպեսզի բոլոր ուսանողները իրազեկ լինեն այս փոփոխությունից:Եվ ամբողջությամբ ընդունվելուց հետո կարողանան օգտվել այս կարգավորումից»: