Պուտինը և Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ Կանանց տոնի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» - ասված է Պուտինի շնորհավորական ուղերձում:

 

Նունե Սարգսյանին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք մեր աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: Հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»։

Загрузка...
Այսօր Երջանկության միջազգային օրն է Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ինչպե՞ս են երեխաները սնվում դպրոցում. «Փաստ» Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք. «Փաստ» «Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել». «Փաստ» Ո՞ւմ են ուզում Արցախի նախագահի թեկնածու առաջադրել «Սասնա ծռերը».«Փաստ» Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին Զանգել եմ Արմեն Սարգսյանին, կապ հաստատել չի հաջողվել․ Փաշինյանը՝ ԱԱԽ նիստի մասին (տեսանյութ) Կան հիվանդություններ, որով տառապող դատապարտյալը պիտի ազատվի պատժից․ նախարարը՝ Մանվել Գրիգորյանի մասին Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Երևանի ավագանին որոշել է գույքահարկի արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով Սրտի մասում դանակի մի քանի հարվածներից 29-ամյա երիտասարդը մահացել է Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ) Կցանկանայի վերադառնալ Լա լիգա. կարոտում եմ այն. Կասիլյաս 18-ամյա Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել
website by Sargssyan