Եր­կիր լվաց­քա­տուն.ոչ մի­այն տնտե­սա­կան, այ­լև քա­ղա­քա­կան անվ­տան­գու­թյան երաշ­խիք­ներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսահայ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգի» շուրջ վերջին բացահայտումները հերթական անգամ եկան փաստելու այն, որ տեղական կապիտալն, անկախ իր շուրջ ստեղծված ընկալումներից և օրինականության հետ խնդիրներից, առավել վստահելի է, քան քաղաքակիրթ ու առաջադեմ քողի տակ մատուցվող, բայց ստվերային գործարքների ահռելի պոտենցիալով արտաքին այն կապիտալը, որ արվում է հայրենասիրության քողի ներքո։ Կասկածելի է հատկապես, երբ ակնհայտորեն շահույթ չհետապնդող նախաձեռնություններն արվում են նման աժիոտաժով։ Բայց միաժամանակ այդ ամենն արվում է այնպիսի գրագիտությամբ, որ որևէ կասկած չի մնում արվածի ազնիվ մոտիվացիայի հարցում։

Ինչևէ։ Որևէ կերպ չնսեմացնելով արտաքին ներդրումների, հատկապես հայկական ծագում ունեցող ներդրումների արժեքը, չենք կարող չարձանագրել, որ փաստացի ունենք խնդիր, երբ Հայաստանը ընկալվում է որպես տրանզիտ գոտի, որը կարող է ծառայեցվել այս կամ այն գործարքի համար։ Սրանից ապահովագրված չէ որևէ երկիր։ Ավելին՝ մեր ներսում էլ խնդիրներ օրինականության հետ քանիցս արձանագրվել են՝ կապված խոշոր կապիտալի հետ։ Խնդիրը, սակայն, առավելապես մատուցման մեջ է ու այդ մատուցածն ընկալելու։

Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ հասարակությունը բավական դյուրահավատ է, արագ ընկնում է արտաքին քողի ազդեցության տակ՝ չխորանալով բովանդակության մեջ։ Առաջադիմական քողն, ընդհանրապես, հետխորհրդային հանրույթների հիմնական խնդիրներից է։ Այս բարդույթը հաճախ դառնում է ծուղակ։ Արևմտյանի, քաղաքակիրթի հանդեպ արդարացի հակումը այնքան խորացած է եղել հետխորհրդային տիրույթում, որ չի թողել տարբերակել իրականն ու կեղծը, բովանդակայինն ու արտաքին շերտը։

Վերոնշյալ դեպքն, այս իմաստով, միակը չէ։ Ավելին, Հայաստանն անընդհատ է գտնվում այս դիլեմայի առաջ, երբ ցանկալի բովանդակության փոխարեն նրան հրամցնում են գեղեցիկ արտաքին քող, և ցանկությունից կուրացած Հայաստանը վերցնում և ընդօրինակում է միայն արտաքին ֆասադը՝ կանգնելով բովանդակային վակուումի առաջ։ Մյուս կողմից էլ Հայաստանում առկա մերժողականությունը ամեն նորի հանդեպ ստեղծում է մեկ այլ կեղծ հակադրություն և ծայրահեղություն, երբ նորը մերժվում է միայն նորը լինելու, ոչ թե բովանդակության համար։ Ասել է թե՝ անդադար և փակ ցիկլով բանավեճ պարզապես պիտակների շուրջ։ 

Հայաստանն այս փակ ցիկլից դուրս գալու համար պետք է ստեղծի գնահատման իր սեփական, ինքնուրույն չափանիշները, որոնք առավելագույնս կլինեն մեր ներքին շահերին հարիր, կախված չեն լինի արտաքին ազդեցություններից։ Սա Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական անվտանգության, ինչպես նաև սոցիալական ինքնաբավության և ներդաշնակության կարևոր երաշխիք է։ Մնացած դեպքերում մենք ուղղակի դատապարտված ենք լինել արտաքին կլիշեների սպառող՝ դրանից բխող հետևանքներով։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին Զանգել եմ Արմեն Սարգսյանին, կապ հաստատել չի հաջողվել․ Փաշինյանը՝ ԱԱԽ նիստի մասին (տեսանյութ) Կան հիվանդություններ, որով տառապող դատապարտյալը պիտի ազատվի պատժից․ նախարարը՝ Մանվել Գրիգորյանի մասին Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Երևանի ավագանին որոշել է գույքահարկի արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով Սրտի մասում դանակի մի քանի հարվածներից 29-ամյա երիտասարդը մահացել է Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ) Կցանկանայի վերադառնալ Լա լիգա. կարոտում եմ այն. Կասիլյաս 18-ամյա Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Հնդկաստանում շենք է փլվել. փլատակների տակ կարող է շուրջ 90 մարդ լինել Ալիևը փոխում է «расклад»-ը Մարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը Կոտայքի մարզպետի «ближни бой»-ը, թե՞ ուղղակի քարոզարշավի ֆալստարտը Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ
website by Sargssyan