Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ» Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»


Տիկի՛ն Հակոբյան «կռուտիտներ» անելու փոխարեն պարզապես զսպեք Ձեր ամբիցիաները

Բլոգ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Բերեք մատների վրա բացատրեմ, թե քանի հատ մանիպուլյացիոն հնարք կիրառեց Աննա Հակոբյանը մեկ հարցազրույցում։

Հիմնական շեշտը զգացմունքայնության ու սենտիմենտների վրա էր, թե բա՝ մարդուս համարյա չեմ տեսնում, գոնե ինքնաթիռում շփվենք։ Նախ՝ դա Աննա Հակոբյանի ու իր ամուսնու խնդիրն է, ոչ թե հասարակության, իսկ եթե դա այդ աստիճան անհաղթահարելի է, թող ամուսնուն հորդորի այլ աշխատանք գտնել, որի դեպքում ավելի շատ կտեսնեն իրար։ Հետո՝ սա մանիպուլյացիա է։ Աննա Հակոբյանն իր ամուսնուն տեսնում է պարբերաբար, միայն վերջին երկու շաբաթում առնվազն մի քանի հրապարակային դրվագ կա, երբ նրանք միասին թատրոն են գնացել, միտինգի են գնացել, էլ չասեմ այն մասին, որ Աննա Հակոբյանը Կառավարությունում կաբինետ ունի։ Շատ կներեք, իհարկե, բայց, դատելով այն բաց տեղեկատվությունից, որ կա դաշտում, իմ կինը երևի ավելի քիչ է տեսնում ինձ, քան Աննա Հակոբյանն իր ամուսնուն։

Անցնենք առաջ ու անդրադառնանք ինքնաթիռի դատարկ աթոռի հանճարեղ թեզին։ Ես չեմ մանրանա ու չեմ ասի, որ եթե արարողակարգով առաջին տիկնոջ այց նախատեսված չէ, ապա Աննա Հակոբյանն ավելորդ էր ինքնաթիռում։ Քավ լիցի, այր ու կին՝ մի մարմին, բայց ոչ մի արարողակարգով ու ինքնաթիռում առկա առաջին տիկնոջ բազկաթոռի մասին լոլոյով չի կարելի բացատրել Մարիամ Փաշինյանի առկայությունն ինքնաթիռում։ Դա որևէ կերպ հիմնավորված ու արդարացված չէ։ Եթե փաստարկն այն է, որ, միևնույն է, ինքնաթիռում տեղ կար, ապա նշանակում է, որ տեղ կար ցանկացած քաղաքացու համար, ով չուներ վիզայի խնդիր, որովհետև Մարիամ Փաշինյանը որևէ հավելյալ արտոնություններ չունի այս տեսանկյունից, քան Փեփռուշյան Նունուֆարն ու Պողոսյան Պետրոսը։ Տենց ազատ տեղերով լիներ՝ ինչո՞ւ է միայն աղջկան տանում, թող ողջ գերդաստանին հերթով վոյաժների տանի։

Հարցի ֆինանսական կողմին էլ անդրադառնանք։ Աննա Հակոբյանը հպարտ դեմքով հայտարարում է, որ բոլոր ուղևորությունները, բացի նախատեսված դեպքերից, կատարվել են անձնական միջոցների հաշվին։ Նույնը հայտարարվում էր, երբ նույն Մարիամ Փաշինյանի տարեդարձի խնջույքի ֆինանսական կողմի մասին էր խոսքը, նույնը հայտարարվում է, երբ շոփինգի վերաբերյալ են հարցնում և այլն։ Սա շատ հարմար մարտավարություն է, առավել ևս, որ այս իշխանությունները, ըստ էության, պարալիզացրել են Էթիկայի հանձնաժողովի աշխատանքն ու, մեծ հաշվով, որևէ առումով թափանցիկ չեն ու հաշվետու չեն իրենց միջոցների հայտարարագրման հարցում։ Ես գիտեմ, որ Նիկոլն էլ, Աննան էլ որոշակի լեգալ եկամուտ ունեն, բայց ես եմ ու կասկածամիտ եմ, խնդրում եմ՝ ապացուցե՛ք ինձ, որ ձեր լեգալ եկամուտները բավարար են, որ դուք չբոլորած տարում հա՛մ մի 5 անգամ անձնական միջոցներով վոյաժներ անեք, հա՛մ հյուրանոցների համարների համար վճարեք, հա՛մ շոփինգներ անեք, որոնց արգասիքները, մեղմ ասած, շատ հեռու են Աննա Հակոբյանի այն հավաստիացումից, որ ցանկացած միջին խավի ներկայացուցչի համար մատչելի են, հա՛մ ծննդյան տարեդարձներ անեք, հա՛մ սնվեք, համ էլ մնացած առօրյա ծախսերը հոգաք։

Շարունակելով Աննա Հակոբյանի մանիպուլյացիաների թեման՝ հատուկ ուզում եմ սևեռել ուշադրություններդ նրա հարցազրույցի վերջին մասի վրա, երբ Աննա Հակոբյանն սկսեց լեռան քարոզ կարդալ մեդիաների վրա, գանգատվել ֆեյք նյուզից ու ոչ հիմնավոր քննադատությունից, օդում կախված լուրերից և այլն։ Որպեսզի մանիպուլյացիան պարզ լինի, ես անգամ չեմ անդրադառնա, որ ֆեյք նյուզեր ու օդում կախված խոսակցություններ հանրայնացնելու հարցում մեդիա դաշտի ցանկացած ներկայացուցիչ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որպեսզի ոտք գցի Աննա Հակոբյանի ամուսնու ու իրենց ընտանեկան բիզնես հանդիսացող ՀԺ-ի հետ։ Կրկնում եմ՝ ես դրան չեմ անդրադառնում։ Եկեք մի անգամ էլ դիտենք հարցազրույցն ու հաշվենք, թե քանի անգամ է Աննա Հակոբյանը մեղադրանքներ ու ակնարկներ անում նախորդ իշխանություների մասին, որոնք լայաղ չի անում ամրագրել գեթ մեկ փաստով։ Տեսե՛ք, իրեն ձեռքից բռնացրել են արդեն տասնյակին մոտեցող դրվագների վրա, երբ առնվազն հարցեր են առաջանում այն աստիճան, որ ինքը ստիպված է դիմել իշխանության քարոզչամեքենայի լոկոմոտիվ Հանրայինին, էդ փաստերը ծփում են Ֆեյսբուքում ու մամուլում, բայց ինքն անմեղ դեմքով գալիս ու սկսում է մեղադրել նախկիններին՝ չբերելով և ոչ մի փաստ, ոչ մի ապացույց և էդ ամեն ինչը համեմում, որ, видите ли, ես էլ եմ լրագրող ու սրտացավ եմ, թե ինչ թույլ են մեր լրագրողներն, ու ինչ քըխն է մեր մեդիա դաշտը։

Տիկի՛ն Հակոբյան, այդքան սրտացավ եք ֆեյք նյուզերով, մեդիա մանիպուլյացիաներով ու լրագրողական մակարդակով՝ բարի եղեք ու սկսեք սեփական օրինակ ծառայել Ձեր մասով, եթե Ձեզ դիտարկենք որպես լրագրողական համայնքի ներկայացուցիչ, իսկ եթե Ձեզ դիտարկենք որպես վարչապետի կին, ապա խորհուրդ եմ տալիս հաթաթաներ ու, կներեք, բայց կռուտիտներ անելու փոխարեն պարզապես մի քիչ զսպել Ձեզ ու Ձեր ամբիցիաները և գոնե մնացեք Ձեր իսկ ու Ձեր ամուսնու գծած այն սահմաններում, որոնք առկա էին մինչև Ձեր գերդաստանի իշխանության գալը։

Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ