Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ» Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ» ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով


Ադրբեջանն ինչ-որ ժամանակ է տվել Փաշինյանին

Քաղաքական

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որին ներգրավվելու է մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա․․․ 

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է զորավարժություններին ու հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է միջազգային պայմանագիրը՝ չտեղեկացնելով վարժանքների մասին․ «Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին»,-գրել է Հովհաննիսյանը:

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժություններն անցկացնելն արտառոց երևույթ չէ և նմանատիպ զորավարժություններ նախկինում էլ են եղել․ «Նախկինում էլ Ադրբեջանը չի զգուշացրել, ինչը պարտավոր է անել՝ ըստ միջազգային պարտավորություննների։ Սա եզակի երևույթ չէ։ Այստեղ խնդիրն այլ է, որ անկախ նրանից, թե մենք դա ընկալում ենք ուժի ցուցադրություն, թե ինչ, մեր թշնամին պատրաստվում է ինչ-որ ռազմական գործողությունների»,- ասաց Փորձագետը։
 
Անդրադառնալով ՊՆ-ի հայտարարությանը, նա նշեց, որ նմանատիպ հայտարարությունները ՊՆ-ի միանձնյա որոշումով չեն կայացվում և ինքը հակված է կարծելու, որ դա եղել է կառավարության պատվերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս զորվարժությունները Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապելուն, փորձագետը նշում է․ «Մինչ այս պահը կոնկրետ բան չի ասվել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որ ադրբեջանական կողմը հասցներ պատրաստվել նման մեծ զորավարժության և դրանով փորձեր ինչ-որ մեսսիջ փոխանցել։ Ես սխալ եմ համարում այն դիրքորոշումը, որ մենք Ադրբեջանի ցանկացած գործողություն փորձենք բացատրել ինչ-որ մեսիջներով միայն։ Ըստ էության, Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Ապրիլյան դեպքերից հետո կասկածելը, որ Ադրբեջանը կարող է դիմել լայնամասշտաբ արկածախնդրությունների՝ հիմարություն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հենց հնարավորություն ունենա ռազմական ճանապարհով ինչ-որ խնդիր լուծել, փորձելու է դա անել»,- ասաց Վրթանեսյանը։
 
Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ զորավարժությունները Փաշինյան- Ալիև հանդիպման հետ կապելով, փորձում են ներքին խնդիրներից ուշադրություն շեղել՝ հաշվի առնելով վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող սկանդալային դեպքերը՝ կապված առաջին անձերի հետ․ «Ցանկացած դեպքում, շատ սխալ է փորձել հակառակորդի  գործողությունները, ռազմական պատրաստությունը և այլն՝ ներկայացնել զուտ որպես միայն ու միայն ցուցադրական տեսանկյունից։ Ցուցադրական տարր կա, բայց կան նաև ռեալ վտանգներ»,-ասաց ռազմական փորձագետը։
 
Վրթանեսյանը Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները խնդրահարույց է համարում, մասնավորապես, խոսքը Դուշանբեի վերելակում բանավոր պայմանավորվածությանն է վերաբերվում․ «Վերելակային պայմանավորվածությունը, որը ներկայացվեց որպես շատ լավ երևույթ, իրականում բավականին խնդրահարույց պահեր ունի, որովհետև, օրինակ, ադրբեջանական կողմը լայնածավալ ինժեներաշինարարական աշխատանքներ է արել ամբողջ առաջնագծի երկայնքով, որոնք նախկինում ի վիճակի չէր լինի անել, որովհետև մենք կրակով կճնշեինք։ Հիմա, եթե նորից սրվի իրավիճակը, իրենք ավելի հարմար պայմաններից են վարելու մարտական գործողությունները։ Խաղաղությունը լավ բառ է, գեղեցիկ բառ է, նախընտրական փուլում կարելի է դրա վրա դիվիդենտներ շահել, բայց դրա հետևանքները հետո քանի՞ կյանք են խլելու»։
 
Ամփոփելով, փորձագետը նկատեց, որ  ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին հայտարարությունը կարող էր լինել պատրվակ՝ նման մասշտաբի զորավարժություններ անցկացնելու համար: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք սա առաջինն է․ «Սակայն պատճառներից կարող էր լինել այն, որ դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը այսպիսի ուղերձ էր հղել, թե հայերին չպետք է թվա, որ կարող են ձգձգելով, խուսափել տարածքներ զիջելու վերաբերյալ բանակցություններից։ Սա կարելի է դիտարկել այդ կոնտեքստում։ Ադրբեջանն ինչ-որ ժամանակ տվել է Փաշինյանին, որպեսզի նա ներսում կարողանա իր դիրքերն ամրապնդել։ Հիմա Ադրբեջանը պահանջում է ինչ-որ զիջումների, քայլերի գնալ»։
 
 
Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում