Սամվել Բաբայանը հակափաշինյանական արշավ է սկսե՞լ

Վերջին շրջանում ակնհայտ կերպով Արցախում նախընտրական զարգացումների լուրջ շարժ է նկատվում: Ինչպես հայտնի է Արցախում ընտրությունները տեղի են ունեալու մեկ տարուց, սակայն ներարցախյան քաղաքական արենայում սկսվել են կոնկրետ դիրքավորումներն ու վերադասավորումները:

Նշենք, որ ընտրություններին մասնակցելու և նախագահի թեկնածության համար հայտ են ներկայացրել  ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով, ըստ տեղեկությունների, վայելում է ՀՀ իշխանությունների համակրանքը:

Վերջին շրջանում բավականին ակտիվացել է նաև ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով չնայած առաջադրման համար ունի իրավական արգելք, քանի որ, նա 2007-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար (Բաբայանը հիմնել էր «Դաշինք» կուսակցությունը) դուրս էր եկել հաշվառումից, իսկ վերջին տարիներին ապրում էր Երևանում, սակայն այս ամենը հաշվի չառնելով քաղաքական լուրջ քննարկումներ է անցկացնում:  

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հասկանալով, որ Հայաստանից որոշակի համակրանք վայելող թեկնածուն, գոնե այս փուլում, Արայիկ Հարությունյանն է, Սամվել Բաբայանը դիրքավորվել է հակառակ բևեռում և իր քարոզարշավը տանում է հակափաշինյանական շեշտադրումներով և քննադատական տոնայնության մեջ: Մասնավորապես՝ վերջինս տարբեր հանդիպումների ժամանակ անընդհատ նշում է, որ հենց ինքն է այն անհատը, կամ իր բառերով՝ «միակ տղան», ով կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, որ ինքն է այն «միակ տղան», ում Փաշինյանը չի կարող ասել, թե ինչ անի՝ եթե անգամ ինքը լինի Արցախի նախագահի կարգավիճակում: Ավելին, վերջինս անընդհատ նշում է, որ ամեն ինչ անելու է Նիկոլի ազդեցությունն Արցախում լիակատար կերպով կասեցնելու համար՝ ըստ էությամբ ակնարկելով, որ իր հաղթանակը Ա.Հարությունյանի նկատմամբ լուծելու է նաև այդ հարցի կարգավորումը:

Ամփոփելով ընդգծենք, որ վերջին շրջանում անընդհատ քննարկվող հողեր հանձնելու թեզի հետ կապված Բաբայանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը միակ մարդն է, ով կարող է ՀՀ ճնշումներին տեղիք չտալ և լիարժեքորեն պահպանել այն հողերը, որոնք 90-ականներին ձեռք է բերվել:

Անդրանիկ Հարությունյան

 

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծությունները Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը (տեսանյութ) Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Նա կորցրել է կապն իրականության հետ Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորակոչից խուսափելու 2 դեպք Գագիկ Ծառուկյանը Վերջին զանգի առթիվ այցելել է հարազատ դպրոց ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ Փաշինյանի որդու մասին ապատեղեկատվության տարածումից Բելգրադը «սուր եւ ուժեղ» միջոցներ է պատրաստել Պրիշտինայի դեմ Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ-ը ոչինչ չի պարտադրում Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից
Գիտնականները հայտնաբեր են մի արմատ,որը սպանում է քաղցկեղի բջիջների 98%-ը ընդամենը 48 ժամում! Իննա Խոջամիրյանը սևահեր է դարձել․ Դերասանուհին էլ ավելի գեղեցկացել, նա պարզապես անճանաչելի է. ՖՈՏՈ Ինսուլտից մեկ ամիս առաջ օրգանզիմը ուղարկում է այս նշանները. սա անտեսել չի կարելի Կուլ տալով սա Դուք անմիջապես կքնեք,իսկ առավոտյան շատ առույգ կարթնանաք! Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա Սովորական դեղահաբի կախարդական ուժը!Այն կվերականգնի ոսկորները, հոդերը, տեսողությունը, ուժերը վիրահատությունից հետո և կազա... ԹԵՍՏ. Քանի՞ կենդանի եք տեսնում նկարում. պատասխանը շա՜տ բան կպատմի ձեր մասին Ամենահզոր խոտաբույսը ուղեղի արյան շրջանառության, սրտի, անոթների, հոդերի, մաշկի, վարսերի համար Հայկական շուո-բիզնեսի Top 5 ամենասեքսուալ գեղեցկուհիները. ՖՈՏՈ Ինչպես ճանաչել կրծքագեղձի քաղցկեղը. Այս 11 վաղ փուլերի ախտանշաններ, որոնց բոլոր կանայք պետք է ուշադրություն դարձնեն
website by Sargssyan