Մարդիկ կանցնեն թութուն ծխելուն. իմքայլական պատգամավորը հակադարձում է Թորոսյանին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում՝ տնտեսապես շահավետ է: Եվ Ծխախոտի գնի բարձրացման միջոցով հավելյալ ակցիզը կբերի սիգարետի սպառման իջեցման և հավելյալ հարկերի: Սակայն այս ամենի մասին այլ կարծիք ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, որը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Առողջապահության նախարարի այս մոտեցումը կարող է ՀՆԱ-ի և բյուջեի կտրուկ կրճատման էական ռիսկեր, վտանգներ պարունակել:

«Ես այս պահին որպես տնտեսական բլոկի ներկայացուցիչ՝ զբաղված եմ տնտեսության լոբբինգով, պարոն Թորոսյանը զբաղված է առողջապահության համակարգի լոբբինգով: Այստեղ կա նաև երրորդ կողմ՝ ի դեմս ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության: Խնդիրն այն է, որ պետք է երեք կողմերի համատեղ մոտեցմամբ, շահերը հասկանալով խնդիրը լուծվի և ոչ թե մեկի հաշվին»,- ասաց պատգամավորը:

 

Վերջինս նշեց՝ 2018 թվականի ցուցանիշներով  առաջին խոշոր հարկատուն ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչն է, որը վճարել է ավելի քան 40 մլրդ դրամ հարկ. «7,8,9-րդ տեղերում դարձյալ ծխախոտային ինդուստրիայի ներակայացուցիչ էՙ և այս 4-ն իրար հետ վճարել են 83 մլրդ դրամ հարկ: Առհասարակ, այս ինդուստրիան մի քանի հարյուր միլիոն դոլարի գեներացիա ունի բյուջեի մեջ: Ռեստորաններում ծխելու հետ կապված խնդիրներ ևս կարող են առաջանալ: Խանութներում շրջանառություն կփոքրանա: Սա պետք է հաշվի առնել»,- ասաց Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ ծխախոտի գների բարձրացմամբ, այնուամենայնիվ, չի լուծվելու առողջապահական խնդիրը, քանի որ ինչպես տարբեր երկրներում, այստեղ ևս կակտիվանա «սև շուկան», ինչպես նաև զարկ կտրվի թութունի զանգվածային արտադրությանը. «Թութունի զանգվածային օգտագործման կանցնի մեր քաղաքացիների սոցիալապես անապահով խավը: Հետևաբար, այս խնդիրը ևս չի լուծվի, ընդհակառակը, միգուցե մենք ավելի վնասենք մեր քաղաքացիների առողջությանը, որովհետև նրանք ոչ թե ֆիլտրով սիգարետ կծխեն, այլ կծխեն թութուն, որը չեմ պնդի, թե ավել կամ պակաս վտանգավոր է, բայց մեծ հաշվով՝ խնդիրը լուծում չի ստանա»,- ընդգծեց Պապոյանը, և հավելեց, որ տնտեսության մեջ այդքան կարևոր և մեծ ռազմավարական դերակարատարություն ունեցող ճյուղի հետ պետք է շատ զգույշ վարվել, քանի որ հետևանքները կարող են շատ ավելի վատ լինել. «Ես այստեղ ռիսկեր եմ տեսնում: Այն դեպքում, որ մենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու լրջագույն մտադրություն և հավակնություններ ունենք, չպետք է մեր տնտեսության մասով այսպիսի որոշումներ կայացնենք»:

 

Նկատենք, որ հարցը քննարկվել էր նաև սոցիալական հարթակում և իշխող ուժի որոշ ներկայացուցիչները բանավեճի են բռնվել իրենց կուսակից Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան  գրառման մեկնաբանություններում. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Պապոյանի գրառման ի պատասխանին սարկազմով նշում է. «Եկեք ուրեմն խթանենք ծխելը: Դպրոցից սկսենք, թե՞ մանկապարտեզից»:

Պատգամավորը մեզ հետ զրույցում գերադասեց չմեկնաբանել նախարարի այդ գրառումը. «Մեկնաբանելի չէ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի ներկայացրած հակադարձումներին, Պապոյանն ասաց. «Ինձ համար բացարձակապես համոզիչ չէին Արսեն Թորոսյանի հակադարձումները. մենք անդրադարձել ենք դրան՝ հակադարձ հոդվածներով»:

Աղբյուր

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը Հայաստանում Կոտայքում բախվել են Volkswagen Golf-ն ու բեռնատար ЗИЛ-ը. կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Կնոջը դանակի շուրջ 70 հարվածով սպանելու մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ Խուլիգանություն՝ Օշական գյուղում․ փախուստի դիմած տղամարդուն ոստիկանները բռնել են (տեսանյութ) Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել (տեսանյութ) Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի
Հղիանալ պատրաստվող շատ կանայք դադարում են բանան ուտել․ տեսեք, թե ինչու Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք
website by Sargssyan