«Անվախ» գործատուն ու դժգոհող աշխատակիցները. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գրանդ Հոլդինգի» աշխատակիցներից պարբերաբար դժգոհություններ ենք ստանում՝ իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի ու աշխատանքային պայմանների առումով: Հոլդինգի աշխատակիցներից մեկը, որը զանգահարել էր «Փաստ» թերթի խմբագրություն, մասնավորաբար բողոքում էր, որ, օրինակ, մարտի 8-ին, երբ ողջ ՀՀ-ում ոչ աշխատանքային օր էր, այդ կազմակերպությունում եղել է աշխատանքային, ավելին՝ անգամ կին աշխատակիցներին թույլ չեն տվել գոնե մեկ ժամ շուտ տուն գնալ: Իսկ ընդհանրապես, ըստ մեր զրուցակցի, այս կազմակերպությունում գնալով ավելի վատ են վերաբերվում աշխատակիցներին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ընկերության «անվախ» գործելաոճը պայմանավորված է նրանով, որ վայելում են իշխանությունների լիարժեք համակրանքը: Չմոռանանք, որ դեռևս 2018թ. մայիսին Նիկոլ Փաշինյանը հրապարակում «Գրանդ Քենդին» հռչակեց ազգային բրենդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում