ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունը նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին:

Այս մասին նշված է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ:

 

«Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը Խոշոր վթար Երեւանում․ ճակատ-ճակատի բախվել են Honda-ն և Volkswagen-ը․ 10 վիրավորներից 3-ը երեխաներ են Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին Արարատի մարզում ГАЗ 3102-ը մխրճվել է ЗИЛ բեռնատարի մեջ․ կա վիրավոր Արմեն Սարգսյանը հանդիպել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. ԱԳՆ Երեւան-Գյումրի ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Nissan-ը և Opel-ը․ 4 հոգի հոսպիտալացվել է Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանման միջոցը. Լևոն Քոչարյան Երեւանում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ուղիղ) Հայաստանն ու Լիբանանը համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն. Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27 մլն դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով գնում են ԱԱԾ (ուղիղ) Մսամթերքի խանութի դիմաց ածելիով մի քանի անգամ կտրել է դաստակը Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը Նիկոլը ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության համար պայքարած մարդիկ. Աշոտյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բռցքամարտի ԱԱ Մանրամասներ Վայոց Ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն
website by Sargssyan