ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս զինվոր է մահացել
ՀասարակությունՀյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիսմահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ ՀամլետՀրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխանմարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը: