Ծխախոտը միշտ պետք է թանկացնել. իմքայլական պատգամավոր
Քաղաքական«Այս սեզոնին միշտ էլ թանկացումներ լինում են: Բանանը և մնացած մրգերը թանկացել են, կգա ժամանակը, գները կնվազեն էլի»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ծխախոտի թանկացումը, արդյո՞ք միայն վնասակարության համար արժի թանկացնել ծխախոտը և ոչ, օրինակ, խստիվ արգելել, եթե վնասակար է՝ պատգամավորը պատասխանեց.
«Ես ինքս էլ գտնում եմ, որ ծխախոտը միշտ պետք է թանկացնել, որ մարդիկ հնարավորինս քիչ ծխեն. այդպիսով միանշանակ կարող ենք նպաստել նրան, որ մարդիկ հնարավորինս քիչ ծխեն, իսկ արգելման մասով չեմ կարող ասել ինչ-որ բան: Ծխելը փակ վայրերում արգելելով, կարող ենք նպաստել դրա քիչ օգտագործմանը: Ես վստահ եմ, որ այս մեխանիզմնորը կնպաստեն նրան, որ հասարակությունը ավելի քիչ կվնասի իր առողջությանը»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
Արդյո՞ք թանկացումները և այս մեխանիզմները չեն դառնա բնակչության բողոքի առիթ: Այդ առումով, արդեն իսկ չե՞ք նկատել բողոքներ.
«Ճիշտը որ ասեմ՝ ժողովրդի մոտ բողոքի ալիք չեմ նկատել, բացի ֆեյսբուքյան մոտ 1000 օգտատերերից: Ես մեկ ամիս ապրել եմ առանց ֆեյսբուքի և հասարակության մեջ բողոքներ իսկապես չեմ նկատել: Նախորդ իշխանություններին հորդորում եմ, որ ինչպես առաջ հասարակության հետ կապ չունեին, այնպես էլ հիմա աշխատեն ֆեյսբուքյան տիրույթում իրենց մի քանի հարյուր էջերով կապ չունենալ հասարակության հետ: Իրենք իրենց համար ստեղծում են խնդիր, իրենք քննադատում այդ խնդիրը, որոշները այդ քննադատությունների համար գումար են վերցնում՝ չիմանալով, որ ժողովուրդն իրականում չունի բողոքի ալիք: Եթե բողոքի ակցիա իրականացնողներն իրենց վարձկալները չեն, նրանց ասված չէ՝ գնացեք, որևէ տեղ բողոքի ակցիա արեք, մարդիկ հիմա բողոքի միտումներ չունեն», - եզրափակեց Հրաչյա Հակոբյանը: