Նախագահը ներկա չէր Վրաստանի նախագահի և ՀՀ վարչապետի ճաշին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Սա նորընտիր նախագահի առաջին պաշոտնական այցն է Հայաստան։ Նախքան Զուրաբիշվիլիի Հայաստան ժամանելը, արդեն իսկ այս այցելությունը լայն քննարկումների առարկա էր դարձել, քանի որ վերջինս Բաքու կատարած այցի ժամանակ ասել էր, թե Վրաստանն ու Ադրբեջանը  բախտակից  են տարածքային ամբողջության ոտնահարվածության առումով:

Արդեն Վրաստանի նախագահի հետ հանդիպելիս, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես, պատասխանել է Զուրաբիշվիլիի վերոնշյալ հայտարարությանը՝ նշելով, թե Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի հանդեպ հարգանքով:

 

Վրաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո, Զուրբիշվիլին ըստ օրակարգի հանդիպել է ՀՀ վարչապետի հետ, որին հաջորդել է պաշտոնական ճաշը, սակայն այդ ճաշին ներկա չի եղել Արմեն Սարգսյանը։

 
 

Հատկանշակն է այն, որ արդեն երկրորդ դեպքն է, որ նախագահն «անտեսվում» կամ «տեխնիկական պատճառներով» ներկա չի գտնվում Հայաստանի համար կարևոր հանդիպումներին։ Խոսքը, մասնավորապես, Արցախում մարտի 12-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի համատեղ նիստի մասին է։

Ու թեև ՀՀ-ն պառլամենտական երկիր է, սակայն նախագահի ֆորմալ լինելու փաստը այդքան ակնհայտ ցույց տալը խոսում է վարչապետի և նախագահի հետաքրքիր հարաբերությունների մասին։

Загрузка...
Դատախազը հրապարակում է Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի խոսակցության գաղտնալսումը Վան Գոգի 2 գողացված կտավները, որոնք ձեռք էր բերել իտալացի մաֆիոզը, 16 տարի անց թանգարան են վերադարձվել (լուսանկարներ) Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար) Առանց նախապես տեղեկացնելու ՀԴՄ սարքի արգելափակումը՝ մարդու իրավուքների խախտում Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին Էկվադորը, WikiLeaks-ն ու աշխարհ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի ՀՀ քաղաքական դաշտի «դավադրապաշտական» էլեմենտները Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը երկարեցնել 2 տարով (տեսանյութ) ՀՀ ոստիկանությունը հիշել է օրենքը և հորդորում է Ասում են՝ գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում. տո լավ էլ խոսում եմ, հլա ասեք տեսնեմ ի՞նչ եք արել. Ծառուկյան Պետական տուրքի մասին օրենքն ընդունվեց Ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլի» վրա է, մեր վրա չի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Բռնակոթում հորը սպանած 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Սա ուղղակի պետտուրքի բարձրացման օրենք չէ. այն վերջնական ազդեցություն է ունենալու մեր կյանքի որակի վրա. Մանե Թանդիլյան (տեսանյութ) Դուք պատկերացնում եք, չէ՞, առհասարակ, ՀՀ-ում աշխատանքի հետ կապված խնդիրը որքան բարդ է. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ) Մեկ տարի անց փաստ է, որ ունենք ֆեյք կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ. Շարմազանով Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին. «Փաստ»
website by Sargssyan