Գրավատների պետտուրքի չափի բարձրացման նախաձեռնություն եղել է դեռևս տարիներ առաջ. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ կառավարության առջև բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 60 անգամ ավելացնել գրավատների պետական տուրքերը: «Փաստ» թերթի տեղեկություններով, գրավատների տարեկան պետտուրքի չափերի կտրուկ բարձրացման նախաձեռնություն եղել է դեռևս տարիներ առաջ, բայց հարցը նույնիսկ չի բարձրաձայնվել, որովհետև նախկին ԱԺ-ում կատաղի հակալոբբինգ է իրականացվել: Գրավատներից շատերի հետ կապված են նախկին իշխանավոր օդիոզ ծանրակշիռ գործիչների անունները, որոնք հետևողականորեն տապալել են նման բոլոր նախաձեռնությունները դեռ սաղմնավորման պրոցեսում: Առաջարկվող փոփոխության դեպքում գրավատների համար բեռը ամսական կտրվածքով ավելանալու է 500 000 դրամով, ինչը շատ գրավատների համար ընդհանրապես խնդիր չէ: Հարցն իրականում ունի սոցիալական ռիսկեր պարունակող խնդիր: Շատերի համար գաղտնիք չէ, թե ինչ բարձր տոկոսագումարներով են աշխատում գրավատները և ինչ տեսակ ապրանքներ են հիմնականում այնտեղ շրջանառվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում