Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում


Ո՞րն է աշխարհի ամենամեծ ու ամենաջրառատ ջրվեժը, եթե դա ո՛չ Նիագարան է, ո՛չ Անխելը, ո՛չ էլ Վիկտորիան

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Ըստ ջրառատության, ամենամեծ ջրվեժը համարվում է Նիագարան ՝ վայրկյանում 5900 խմ ջուր, իսկ Անխելի ջրվեժը ամենաբարձրն է, և այնտեղ ջուրը թափվում է մոտավորապես 1054 մետր բարձրությունից:

Իրականում այդպես չէ:

Իհարկե, Նիագարա ջրվեժի լայնությունը մոտ 1 կիլոմետր է (որոշ չափումներով՝ 1,2 կիլոմետր), բարձրությունը՝ 50 մետր, և յուրաքանչյուր վայրկյանում անդունդն է հոսում 5900 խմ ջուր, Անխել ջրվեժի լայնությունը 107 մետր է, բարձրությունը՝ 1054 մետր, իսկ ջրառատությունը՝ 300 խմ/վրկ, Վիկտորիա ջրվեժի լայնությունը 1,8 կիլոմետր է, բարձրությունը՝ 180 մետր: Սակայն այս բոլոր ջրվեժները չեն կարող անգամ համեմատվել աշխարհի ամենաջրառատ, ամենալայն և ամենաբարձր ջրվեժի հետ: Միայն թե հարցն այն է, որ ոչ ոք չի կարող տեսնել այդ ջրվեժը, քանի որ այն ստորջրյա է: Նրա լայնությունը 160 կիլոմետր է, բարձրությունը՝ 3,5 կիլոմետր, իսկ ջրառատությունը մոտավորապես 5 000 000 խմ/վրկ: Անգամ համեմատելու բան չկա այլ ջրվեժների հետ: Սա Դանիական նեղուցի ջրվեժն է, որը գտնվում է Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև, իսկ Գրենլանդական ծովի ջուրը ջրվեժի տեսքով թափվում է Իրմինգերի ծով, կամ, ավելի պարզ ասած, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից ջուրը թափվում է Ատլանտյան օվկիանոս: Երկրի վրա, իհարկե, կան նաև այլ ստորջրյա ջրվեժներ (հասարակածային շրջաններում, Արկտիկայի շրջակայքում, Ջիբրալթարի նեղուցում և այլն), բայց Դանիական նեղուցի ջրվեժը ամենամեծն է: Հարց է ծագում, թե ինչպես է հնարավոր, որ ջրի մեջ ջրվեժ լինի, ինչպես կարող է ջուրը ջրի մեջ ներքև հոսել: Դանիական նեղուցի ջրվեժի դեպքում դրա առաջանալու պատճառը Գրենլանդական ծովի սառը արկտիկական ջրի խառնվելն է Իրմենգերի ծովի առավել տաք ջրերին: Քանի որ սառը ջրի մոլեկուլները առավել իներտ են և ոչ ակտիվ, նրանք առավել քիչ տեղ են զբաղեցնում՝ «քիփ կպնելով» մեկը մյուսին, արդյունքում ստացվում է առավել խիտ կամ ծանր ջուր: Երբ Գրենլանդական ծովի սառը և ծանր ջուրը հանդիպում է Իրմենգերի ծովի առավել տաք և թեթև ջրին, իր ծանրության շնորհիվ սկսում է հոսել դեպի ծովի հատակը՝ առաջացնելով ջրվեժ: Հասնելով հատակին՝ ջրվեժի ջուրը առաջացնում է ջրի ծավալային ստորջրյա հոսք, որը հոսում է դեպի հարավ՝ փոխատեղվելով դեպի հյուսիս մակերեսորեն հոսող տաք ջրի հետ: Այս հոսքում եղած ջրի քանակը 20-40 անգամ գերազանցում է Ատլանտյան օվկիանոս թափվող բոլոր գետերի ջրերը:

Իհարկե, ստորջրյա ջրվեժ տեսնելը դժվար է: Բայց պարզվում է, որ որոշ դեպքերում անգամ դրանք է հնարավոր տեսնել: Դրա համար պետք է գնալ Հնդկական օվկիանոսի Մավրիկիա կղզին: Այդ կղզու հարավարևելյան հատվածում գտնվող Լե-ՄորնԲրաբան թերակղզու մի հատվածում ոչ սովորական ստորջրյա լանդշաֆտ է, և առկա են արտահայտված ստորջրյա հոսանքներ: Արդյունքում այդ հոսանքները, իրենց հոսքով տեղափոխելով տիղմ ու ավազ, ստեղծում են այնպիսի տպավորություն, որ ջրի խորքում երևում է ստորջրյա ջրվեժ: Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ են գալիս նայելու այդ բնական հրաշքին: Այստեղ անգամ կարելի է ինքնաթիռ վարձել, որպեսզի հնարավոր լինի դիտել «ստորջրյա ջրվեժը» թռչնի թռիչքի բարձրությունից: Իրականում դա տեսողական խաբկանք է, այնտեղ ոչ մի ստորջրյա ջրվեժ էլ չկա: Բնությունը, կարծես, ուզում է ցույց տալ, թե ինչպիսին կլիներ ստորջրյա ջրվեժը, եթե այն տեսանելի լիներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում