ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Մարտի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Նախարար Մնացականյանը ողջունեց Միրոսլավ Լայչակի այցը Երևան՝ այն կարևոր համարելով հատկապես այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում ԵԱՀԿ ներկայացվածությունը Հարավային Կովկասում հասցվել է նվազագույնի: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրատակամությունն աջակցելու ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին և համագործակցելու բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ օրակարգի հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵԱՀԿ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Երկուստեք ընդգծվեց ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին համագործակցության ոգով դիմագրավելու կարևորությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս առումով երկուստեք կարևորվեց ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը:

Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սլավակական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, քաղաքական երկխոսության առավել ընդյալնման ուղղությամբ համատեղ գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում դեսպանություն բացելու Սոլվակիայի որոշումը, և երկուստեք ընդգծվեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սաեյմայի խոսնակի և Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացողներ» արտահայտությունն ունի կոնկրետ հասցեատերեր. ԲԴԽ նախագահ Նոր սկանդալ Վրաստանում. նախագահը ներում է շնորհել մարդասպաններին Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել Եղանակը Հայաստանում Վարչապետը չցանկացավ պատասխանել Օսիպյանի եւ Վանեցյանի մասին հարցերին Քիչ առաջ ՔՊ գրասենյակ եկավ Նիկոլ Փաշինյանը. վարչությունը նիստ է անում (ուղիղ) Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան ՔՊ-ն նիստ է հրավիրվել. քննարկվելու են ներքաղաքական վերջին զարգացումները Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան
website by Sargssyan