Սրճարանների ապամոնտաժումը քաղաքական ավելորդ շահարկում

Վերջին օրերին լրատվականների թիվ մեկ լուրը օպրեայի մերձակա տարծքներում գործող սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ տեղեկատվությունն էր: Հարցն իրականում նոր չէ, դեռևս 2018-ի դեկտեմբերին քաղաքապետարանը ծանուցել էր օպերայի շրջակայքի սրճարանատերերին, որ նրանց սպասում է ապամոնտաժում ու ծառատունկ: Նրանք բողոքեցին-բողոքեցին, բայց քաղաքապետը հայտարարեց, որ ամեն մի բիզնեսմենի գործով զբաղվելն իր գործը չէ ու քաղաքապետարանն իրավունք ունի ժամկետից առաջ կասեցնել նրանց հետ կնքված պայմանագրերը: Երեկ քանդելու փորձ արվեց, որ վերածվեց քաշքշոցի: Քաղաքապետարանի քանդողների ու սրճարանատերերի դիմադրությունն ավարտվեց երեկոյան քաղաքապետարանում քննարկման պայմանավորվածությամբ: Քննարկումը փակ էր ու, ըստ ամենայնի, անարդյունք:Իսկ արդեն այսօր ապամոնտաժման ժամանակ իրավիճակն ավելի էր սրվել՝ ընդուպ եղան բերման ենթարկվածներ:

Ունենք մի իրավիճակ, երբ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։

Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է Երևանի ու երևանցիների ցանկությունից։ Ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետևանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում։

Հարկ է նշել, որ Երևանում իրականում գրեթե չկան կանաչապատ գոտիներ, որոնք քաղաքի «թոքերն» են և առանց դրանց ուղղակի անհնար է, իսկ դրան զուգահեռ ամեն օր քաղքում ավելանում է մեքենաների թիվը, իսկ աղմուկի ու արտանետումների մասին խոսվում է անընդհատ, այնպես, որ «լուն ուղտ» սարքելու սիրահար մեր հայրենակիցներն այս հարցում դիմում են չափազանցության: Փաստն այն է, որ քաղաքապետ Մարությանին թիրախավորումը բխում է որոշակի քաղաքական շրջանակներից, և հնարավոր բոլոր մեթոդներով այս գործընթացը շահարկելով փորձում են գնտել ամենատաբեր ենթատեքստեր:

Загрузка...
Սուդանի բողոքավոր ուժերը հայտարարել են Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին․ Sky Օդի ջերմաստիճանը կնվազի Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի
website by Sargssyan