Այսօր աշխատանքներն ավարտեցինք, վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով. Վիկտոր Մնացականյան
ՀասարակությունԱյսօր աշխատանքներն ավարտեցինք, մենք ևս մի քանի օրվա աշխատանքներ ունենք, վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով,-այս մասին լրագրողներին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով: Մեր համար կարևոր են նաև ծառերը: Հատուկ տեխնիկա պիտի բերենք, որ այդ ծառերն ազատագրենք, նոր ապամոնտաժումը շարունակենք», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքում այսօր՝ մարտի 14-ին, մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց էին իրականացնում։