Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում տեղեկատվական-քարոզչական դաշտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան խնդրի կարգավորման գործընթացներում իշխանությունները, կարծես թե, որոշակի խնդիրների առջև են կանգնել տեղեկատվական-քարոզչական դաշտում: Այս հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանից բացի հանրությանը ոչ ոք մեսիջներ չի ուղղում ընդհանրապես գործընթացի և մասնավորաբար վարչապետի հայտնած տեսակետների վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում ներքին քննարկում է տեղի ունեցել, որտեղ ԱԳ նախարարությունը դժգոհել է խորհրդարանական մեծամասնությունից, քանի որ տեղեկատվական դաշտում Արցախյան «ճակատի» մասով ոչ մի աջակցություն չի ցուցաբերում: Փաստացի ստացվել է մի վիճակ, որ խորհրդարանական մեծամասնությունն իր մասնակցությունը չի ցուցաբերում այս հարցում, քանի որ թեմային տիրապետողներ գրեթե չկան, գերակշռում է սիրողականությունը: ԱԳՆ-ի դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք ուղղակի չեն հասցնում քարոզչական դաշտում «փակել» Արցախի հարցում իշխանության դիրքորոշումները, այդ իսկ պատճառով ՀՀԿ-ականների, դաշնակցականների և այլ ուժերի առաջ քաշած մոտեցումներն ու հնչեցրած տեսակետները դաշտում մնում են գերակա: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սաեյմայի խոսնակի և Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացողներ» արտահայտությունն ունի կոնկրետ հասցեատերեր. ԲԴԽ նախագահ Նոր սկանդալ Վրաստանում. նախագահը ներում է շնորհել մարդասպաններին Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել Եղանակը Հայաստանում Վարչապետը չցանկացավ պատասխանել Օսիպյանի եւ Վանեցյանի մասին հարցերին Քիչ առաջ ՔՊ գրասենյակ եկավ Նիկոլ Փաշինյանը. վարչությունը նիստ է անում (ուղիղ) Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան ՔՊ-ն նիստ է հրավիրվել. քննարկվելու են ներքաղաքական վերջին զարգացումները Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան
website by Sargssyan