ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մարտի 14-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրի պաշարները վերականգնելու համար ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը, ձկնաբուծարանների արդիականացման միջոցով ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտահանման շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, ոռոգման նպատակներով ձկնաբուծարանների ջրի օգտագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ձկնաբուծարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և ընդլայնելու նպատակով ակնկալում են կառավարության աջակցությունը, ինչին ի պատասխան Գեղամ Գևորգյանն առաջարկել է օգտվել պետական օժանդակության շրջանակներում իրականացվող սուբսիդավորման ծրագրերից:  

Անդրադարձ է կատարվել նաև օրգանական ձկնամթերքի արտադրության հնարավորությանը, որի համար, մասնակիցների հավաստմամբ, Հայաստանում առկա են բոլոր նախապայմանները։

Загрузка...
Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին Զանգել եմ Արմեն Սարգսյանին, կապ հաստատել չի հաջողվել․ Փաշինյանը՝ ԱԱԽ նիստի մասին (տեսանյութ) Կան հիվանդություններ, որով տառապող դատապարտյալը պիտի ազատվի պատժից․ նախարարը՝ Մանվել Գրիգորյանի մասին Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Երևանի ավագանին որոշել է գույքահարկի արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով Սրտի մասում դանակի մի քանի հարվածներից 29-ամյա երիտասարդը մահացել է Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ) Կցանկանայի վերադառնալ Լա լիգա. կարոտում եմ այն. Կասիլյաս 18-ամյա Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Հնդկաստանում շենք է փլվել. փլատակների տակ կարող է շուրջ 90 մարդ լինել Ալիևը փոխում է «расклад»-ը Մարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը Կոտայքի մարզպետի «ближни бой»-ը, թե՞ ուղղակի քարոզարշավի ֆալստարտը Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ
website by Sargssyan