Իսրայելից այս բժիշկը վիրահատում է երեխաներին հենց իրենց մոր արգանդում
LifestyleՍրան դժվար է հավատալ առանց սեփական աչքերով տեսնելու:Այս բժիշկը կարողանում է վերանցել երեխայի խնդիրը հենց մոր արգանդում:
Այս մարդու հիվանդներից մեկի օտղի մոտ հայտնաբերվել էր ուռուցք կրծքավանդակի շրջանում:Բժիշկը,տեսնելով,որ ուռուցքը սնուցվում է միայն մեկ անոթից,ներարկիչով փակեց այդ անոթով արյան մատակարարումը:
2 շաբաթ անց ողջ ուռուցքը հետ քաշվեց,պտղի թոքերի աշխատանքը վերականգնվեց:Ծննդից հետո երեխան որևէ խդնիր չուներ:
Մի անգամ բժիշկը հանդիպեց բարդագույն խնդրի:Նրա մետ եկել էր մի կին,ով հղի էր եռյակով,սակայն երեխաները իրար կպած էին,իսկ 2 երեխաների կյանքը վտանգված էր,քանի որ նրանց ապրում էին մեկ սրտով:Ճառագայթի շնորհիվ բժիշկը կարողացավ հեռացնել ապրելու հնարավորություններ ունեցող 1 պտուղը այն պտուղներից,որ ապրելու շանսեր չունեին:Ընդհանու արյան շրջանառության պատճառով այդ մեկ երեխան նույնպես կարող էր մահանալ:Ծնվելուց հետո երեխան լիովին առողջ էր:
Եղել են դեպքեր,որբ բժիշկը կարողացել է հեռացնել զույգ երեխաներից մահացած պտուղը՝թույլ տալով մյուսին ապրել:
Բժիշկը նշում է,որ արգանդում երեխայի բուժումը շատ ավելի դժվար է և տարբերվում է սովորոկան երեխաների կամ անգամ վաղաժամ ծննդաբերված երեխաների վիրահատություններից:Մյուս կողմից պետք է նշել,որ արգանդը երեխայի համար շատ լավ միջավայր է,քանի որ այնտեղ երեխան պաշտպանված է:
Բժիշկը կարողանում է կատարել նաև այնպիսի վիրահատություններ,որոնք կանխում են ապագա երեխայի անդամալուծությունը:Սովորական դեպքերում բժիշկները խորհուրդ են տալսի նման հիվանդություններկ ժամանակ հեռացնել պտուղը,սակայն բժիշկ Գիալչինսկին կարողանում է լուծել այս խնդիրը:
Բժիշկը նշում է,որ չի կարելի հրաժարվել բուժել հիվանդին միայն այն պատճառով,որ նա դեռ չի ծնվել: