Ռազմական գործողությունների վտանգը մեծացնում է բանակցությունների բացակայությունը. Տիգրան Աբրահամյան
ՀասարակությունArmdaily.am-ը գրում է.
Ռազմական գործողությունների վտանգը մեծացնում է բանակցությունների բացակայությունը․
Արցախի նախագահի խորհրդական ArmDaily.am-ի հարցերին պատասխանել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
-Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ թե ՀՀ վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում որքանո՞վ է ընդունելի Արցախի համար։
Բանակցությունների ֆորմատը լիարժեք չէ և Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձը կարևոր նշանակություն ունի խնդրի կարգավորման ուղղված ջանքերը արդյունավետ դարձնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հայտարարությունը ես նաև այս համատեքստում եմ դիտարկում:
-Նման դիրքորոշումը բանակցային գործընթացը փակուղի չի՞ տանում և չի՞ մեծացնում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու վտանգը։
Ռազմական գործողությունների վտանգը մեծացնում է բանակցությունների բացակայությունը, երկրորդ, փակուղի տանում է Ադրբեջանի կարծատիպային մոտեցումները, որոնք վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում վերանայել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում