Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել
ՀասարակությունՎարդենիսի շրջանի գյուղերից մեկում թաղման արարողությունից հետո սև հումոր է եղել, որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, գրում է armdaily.am-ը։
Հանգուցյալի հեռախոսը, որը որդու մոտ է եղել, պատահաբար ընկել է փոսը ու ոչ ոք չի վերցրել։ Մի քանի օր հետո տղան հոր հեռախոսահամարից զանգ է ստացել։ Զանգը հանկարծակիի է բերել նրան, ինչի հետևանքով կաթված է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Ինչպես հետո պարզվել է, տղայի ընկերները քանդել են գերեզմանը և հանել հեռախոսը, իսկ զանգը ուղղակի ընկերների կողմից չար կատակ է եղել։