Ստոր­գետ­նյա ավ­տո­կա­յա­նա­տե­ղին կապ չու­նի կա­նա­չա­պատ­վե­լիք տա­րած­քի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օպերայի տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման ժամանակ բարձրացված աղմուկ-աղաղակից հետո, երբ «Ջազզվե» սրճարանի տնօրինությունը հայտարարություն տարածեց, որ այլևս բողոքի ակցիաներ չի իրականացնելու, հասարակության շրջանում սկսեցին այլ՝ ապամոնտաժման հետ կապ չունեցող թեմաներ շրջանառել: Հիմա էլ, թե՝ տարածքը կանաչապատելու դեպքում կվնասվի Օպերայի շենքի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղին և կենտրոնը մեքենաներից լիցքաթափող այդ կարևորագույն կառույցի ապագան կարող է հարցականի տակ դրվել, եթե ծառեր տնկվեն, դրանց արմատներն ու ոռոգման համակարգը ժամանակի ընթացքում կվնասեն այդ կառույցը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նման ասեկոսեներ տարածողները պարզապես չգիտեն, թե Օպերայի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղին որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում:

«Կանաչապատումը չի կարող վնաս պատճառել ստորգետնյա ավտոկայանատեղիին, քանի որ այն հատվածը, որտեղ գտնվում է կառույցը, սահմանափակվում է ասֆալտապատ տարածքով, իսկ մնացած տարածքներում հիմնական գրունտն իր հողային շերտերով պահպանված է: Այսինքն, ավտոկայանատեղին ավարտվում է երեխաների խաղահրապարակի հատվածում, և այնտեղ, որտեղից սկսվում են սրճարանները, որևէ կապ չունեն այդ շինության հետ: Միայն մի փոքր հատված կա՝ կայանատեղիի մուտքից մինչև ավտոկայանման հատված, բայց դա նույնպես հաշվի է առնվել, և այս առումով ևս որևէ խնդիր չկա»,- ասաց Մ. Մինասյանը:

Նախագծի պահանջներին համապատասխան կանաչապատում իրականացնելու համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթի ավարտից հետո հնարավոր կլինի մանրամասն ուսումնասիրել, թե որ ընկերության առաջարկած պայմաններն ու լուծումներն են ամենաշահեկանն ու գրագետը:

«Մրցույթ պետք է լինի, որպեսզի տեսնենք, թե ինչ առաջարկներ կան, բայց, ամեն դեպքում, պետք չէ որևէ մտահոգություն ունենալ: Ամեն ինչ հաշվի կառնվի, և այն մտահոգությունները, որոնք այսօր կան, վստահեցնում եմ, որ որևէ բանի չի խանգարի: Ո՛չ ոռոգման համակարգը, ո՛չ ծառերի արմատները չեն կարող ոչինչ վտանգել»,- ասաց Մ. Մինասյանը: 

Ճարտարապետների միության նախագահը նշեց նաև, որ կանաչապատում իրականացնելուն չի խանգարի անգամ նախկին բետոնապատ լինելու հանգամանքը, քանի որ այն ամբողջությամբ կմաքրվի, և դրա փոխարեն հողի նոր շերտ կլցվի: Եվ չնայած ճարտարապետները չեն զբաղվում նրանով, թե կարճ ժամանակահատվածում առավելագույն արդյունքի հասնելու համար հատկապես ինչ տեսակի ծառեր, բույսեր կամ բուսատեսակներ պետք է օգտագործել, բայց վստահեցրեց, որ մասնագիտական խումբը, որն աշխատում է Օպերայի տարածքի վերականգնման վրա, բոլոր հարցերին մանրակրկիտ ձևով ուշադրություն դարձնում է:

«Ճարտարապետների հետ աշխատող հարակից մասնագետները ևս այդ ամենը հաշվի կառնեն, և վստահեցնում եմ, որ վերականգնման նախագծում այդ ամեն ինչն արտացոլված կլինի: Այդ ամենը նախատեսված է նախագծով, և եթե ամեն ինչ նախագծվածի շրջանակներում իրականացվի, որևէ խնդիր էլ չի լինի»,- ասաց Մ. Մինասյանը:

Ճարտարապետների միության նախագահը նշեց նաև, որ ինչ ծառեր էլ տնկվեն, դրանք իրարից այնքան հեռու են, որ արմատները չեն էլ կարող անգամ ավտոկայանատեղիի պատերին հասնել: Բացի այդ, կառույցն այնպիսի նյութերից է կառուցված, որ արմատները եթե անգամ դրան հասնեն, չեն կարող վնասել: 

«Օպերայի բակի երկու օղակաձև հատվածներն ու ստորգետնյա ավտոկայանատեղին իրարից բավականին հեռու են: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ կան, որոնք դենտրոլոգներին հնարավորություն են տալիս հետաքրքիր լուծումներ առաջարկել, իսկ տարածքը, որն ազատվելու է, բավարար է, որպեսզի այնտեղ նորմալ կանաչապատում իրականացվի: Եվ հասարակության շրջանում տարածվող խոսակցությունները, թե սա կլինի, նա կլինի, ընդամենը խոսքեր են, բայց դրանց մեջ բացարձակապես որևէ հիմք չկա: Այնպես որ, մենք կամաց-կամաց կունենանք այն բակը, որը շահեկան կլինի և՛ Օպերայի համար, և՛ տարածքի համար, որոնք անքակտելի միասնություն են»,- ասաց Մ. Մինասյանը: 

Օպերայի տանիքին տեղադրված ժամացույցը, որը նույնպես բավականին կոլորիտային էր երևանցիների համար, ճարտարապետի կարծիքով, կարելի է վերականգնել, որով իսկապես Օպերան ամբողջությամբ կվերադառնա իր նախկին տեսքին ու կվերգտնի իր երբեմնի հմայքն ու անդորրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Հայաստանում տեղումներ են սպասվում, մարտի 24-ին՝ քամու ուժգնացում Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Զինված խումբը Մալիի գյուղում արյունահեղություն է արել․ առնվազն 50 մարդ մահացել է Մեր մրցակիցները. Իտալիան և Հունաստանը հաղթել են Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ Վթար Սարիգյուղ համայնքում. կա տուժած Գյումրին նաև համի մշակույթի կենտրոն. նախագահ Սարգսյանի առաջարկը «Ֆրանսիայի համը» խորագրով ընթրիքին Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց «Փյունիկ» -ը միացել է համապետական շաբաթօրյակին Սուրեն Պապիկյանը համոզված է՝ շրջապատի մաքրությունը պետք է ապահովել ամենօրյա աշխատանքի միջոցով Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին Քրդերը նշեցին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնը` Նավրոզը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Էրդողանը կայցելի Ռուսաստան Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է «Շիրխանյանը փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին, և արդեն ուղղակի մոդայիկ է դարձել Քոչարյանին հայհոյելը». Իշխանյան Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող
Հայտնի ամենագեղեցիկ զույգերը. Այն, ինչ կցանկանային բոլորը Այս տատիկին ծեծի էին ենթարկել օդանավակայանում. Ո՛չ ոստիկանները և ո՛չ էլ բժիշկները նրան չէին օգնել՝կարծելով,որ անտուն մու... Աննա Դովլաթյանը ցուցադրել է, թե ինչ շքեղ տեսքով է հանդես եկել «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային 2019-ի ամենանուրբ ու նորաձև հարսանեկան զգեստները (ֆոտոշարք) Աղջիկը 17 տարեկանում հղիացել էր,ծնողները չգիտեին այդ մասին. Մի օր ապագա երեխայի հայրը եկավ,նա Ֆերարի մակնիշի ավտոմեքենայ... Սխտորը կարող է ոչնչացնել քաղցկեղի 14 և վարակի 13 տեսակ. Ինչու՞ բժիշկները դուրս չեն գրում այն որպես դեղամիջոց Ով է աստղակերպի նշաններից ամենաառատաձեռնը և բարին!!Միշտ հասնում է օգնության Սովորական ճակնդեղը մաքրում է լյարդը փոշեկուլի նման. Ինչի հետ է խորհուրդ տրվում այն օգտագործել Մոռացեք վարիկոզային քսուկների,հիշողության կորստի,գլխացավերի մասին այս տերևների շնորհիվ Այս էժան միջոցը ուղղակի մի ամբողջ գեղեցկության սրահ է. Ինչու՞ ես այս մասին չգիտեի
website by Sargssyan