Դատապարտում ենք բռնությունն ու ահաբեկչությունը․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Նոր Զելանդիային
ՔաղաքականՀայաստանը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողության զոհերի առնչությամբ։
«Ծանր սրտով անկեղծ ցավակցություն ենք հայտնում մեր գործընկերներին եւ Նոր Զելանդիայի ժողովրդին այն ողբերգության առնչությամբ, որը 40 անմեղ մարդու կյանք խլեց։ Այս մռայլ օրը մենք Նոր Զելանդիայի ժողովրդի հետ միասին դատապարտում ենք բռնությունն ու ահաբեկչությունը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ Twitter-յան հաղորդագրությունում։