Ի՞նչ դրամական միջոցներ և գույք է հայտարարագրել «Իմ քայլի» պատգամավորը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Է. Առաքել յանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պատգամավորի դրամական միջոցները կազմել են 1 600 000 ՀՀ դրամ և 1600 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
Նշենք, որ մինչ այս՝ 2017-2018 թվականներին, Էդգար Առաքելյանն աշխատել է «Թեոկեն» ՍՊԸ-ում՝ որպես ծրագրավորող, իսկ 2016-2017 թվականներին եղել է «Բի Վեբ Սիսթեմս» ընկերության ծրագրավորողը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում