Թորոսյանի պաշտոնավարման օրերը հաշվա՞ծ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության և հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: 

Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը և ներկայացրեց սեփական պնդումները: Ու թեև դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ և դրական օրինակ, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Թորոսյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում, և նրա շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ասվածի ևս մեկ ապացույց է այն փաստը, որ նախօրեին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի դեմ, ով մեղադրվում է կաշառակերության մեջ: Նշենք, որ Վանեսյանը բոլորովին վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից:

Ի դեպ, այս համատեքստում շատ ուշագրավ էր Թորոսյանի՝ օրերս Վիեննայից արած ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»։ 

Մեր աղբյուրի պնդմամբ, փորձ է արվում Թորոսյանին կարգի հրավիրել, որ «չափերից դուրս չգա», իսկ եթե չստացվի, կարող են և հանգիստ հրաժեշտ տալ նրան, առավել ևս, որ ըստ խոսակցությունների, այդ պաշտոնին ձգտողների պակաս չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին Զանգել եմ Արմեն Սարգսյանին, կապ հաստատել չի հաջողվել․ Փաշինյանը՝ ԱԱԽ նիստի մասին (տեսանյութ) Կան հիվանդություններ, որով տառապող դատապարտյալը պիտի ազատվի պատժից․ նախարարը՝ Մանվել Գրիգորյանի մասին Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Երևանի ավագանին որոշել է գույքահարկի արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով Սրտի մասում դանակի մի քանի հարվածներից 29-ամյա երիտասարդը մահացել է Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ) Կցանկանայի վերադառնալ Լա լիգա. կարոտում եմ այն. Կասիլյաս 18-ամյա Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Հնդկաստանում շենք է փլվել. փլատակների տակ կարող է շուրջ 90 մարդ լինել Ալիևը փոխում է «расклад»-ը Մարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը Կոտայքի մարզպետի «ближни бой»-ը, թե՞ ուղղակի քարոզարշավի ֆալստարտը Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ
website by Sargssyan