ՀՔԾ-ն զգուշացնում է նախաքննական գաղտնիքի հրապարակման համար քրեական պատասխանատվության մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որով լրատվամիջոցներին խնդրել է զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից։ Նաև նշվել է, որ առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի  թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են հիշյալ քրեական գործով նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես, 2019թ.-ի մարտի 14-ին և 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է կամ, հենց հիշյալ լրատվամիջոցի բնորոշմամբ, օրաթերթի «ձեռքում են հայտնվել» ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից որոշ հատվածներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն(...) կազմելով: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մինչ նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  342-րդ հոդվածի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի  թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

 
 

Վերոգրյալը հաշվի առնելով` լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»:

Թեժ շաբաթ՝ աղմկոտ վերջաբանով. «Փաստ» Սկանդալային հրաժարականներն ու հեղափոխության ճնշումները. «Փաստ» Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է «Կառավարությունը լավ չի աշխատում, աճի տեմպը դանդաղ է». «Փաստ» «Իշխանության մի թևը կաթվածահար է անում մյուս թևին՝ դրա մեջ ներքաշելով նաև երրորդին». «Փաստ» Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով». «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 65 դեպք Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծությունները Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը (տեսանյութ) Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Նա կորցրել է կապն իրականության հետ Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան
Ձկներին բարեհաջող օր է սպասվում․ մայիսի 25-ի աստղագուշակը Կենդանակերպի այս նշանների տակ ծնված կանայք ուղղակի ստեղված են ամուսնության և կողակցին երջանկացնելու համար Գիտնականները հայտնաբեր են մի արմատ,որը սպանում է քաղցկեղի բջիջների 98%-ը ընդամենը 48 ժամում! Իննա Խոջամիրյանը սևահեր է դարձել․ Դերասանուհին էլ ավելի գեղեցկացել, նա պարզապես անճանաչելի է. ՖՈՏՈ Ինսուլտից մեկ ամիս առաջ օրգանզիմը ուղարկում է այս նշանները. սա անտեսել չի կարելի Կուլ տալով սա Դուք անմիջապես կքնեք,իսկ առավոտյան շատ առույգ կարթնանաք! Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա Սովորական դեղահաբի կախարդական ուժը!Այն կվերականգնի ոսկորները, հոդերը, տեսողությունը, ուժերը վիրահատությունից հետո և կազա... ԹԵՍՏ. Քանի՞ կենդանի եք տեսնում նկարում. պատասխանը շա՜տ բան կպատմի ձեր մասին Ամենահզոր խոտաբույսը ուղեղի արյան շրջանառության, սրտի, անոթների, հոդերի, մաշկի, վարսերի համար
website by Sargssyan