Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները

Society

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ  մարտի 16-ին տեղի է ունեցել Քննչական կոմիտեի զինվորական  քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ներկայացրել է հանցավորության վիճակը զինված ուժերում:

Ըստ այդմ՝  2018թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում  հաշվառվել է 1762 հանցագործության դեպք` նախորդ տարվա  1830-ի դիմաց:  Վիճակագրական տվյալները վկայում են, որ հանցագործությունների թվաքանակը նվազել է68-ով կամ 3,7%-ով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազումը պայմանավորված է հիմնականում սպանության / 13-ով/, սպանության փորձերի /37-ով/, թմրանյութերի ապօրինի շրջանառության /28-ով/, պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու /42-ով/ և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու /33-ով/ դեպքերի նվազմամբ:

2018թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 4872  քրեական գործ կամ  Կոմիտեի քննիչների վարույթում քննված ողջ քրեական գործերի / 25 675-ի/  18. 9 %-ը:

Արձանագրված դեպքերից չբացահայտված են մնացել ընդամենը 49-ը:

2018 թվականին  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 39 անձ, որոնցից 32-ը եղել են զինծառայողներ, այդ թվում՝ 14 սպա, 3 ենթասպա, 1 պայմանագրային և 14 պարտադիր ժամկետային զինծառայող:

Զինվորական  քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 273 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 178 անձ:  Դատի է տրվել 92 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 416.935.665 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 415.355.946 ՀՀ դրամը:

Դատարան ուղարկված, վարույթը ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով պետությանը պատճառված վնասը կազմել է 485.685.000 դրամ, որից 465.892.000 դրամը՝ պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերականգնվել է 418.889.000 դրամ կամ 89,9 %-ը , բացի այդ, կալանք է դրվել մեղադրյալների՝ 169.000 դրամ արժողությամբ գույքի վրա: Հարկ է նշել, որ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննված միայն մեկ քրեական գործով2017 թվականին հայտնաբերված հանցագործությամբ պետությանը պատճառված շուրջ 398.620.500 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Պետք է նշել, որ վարույթում քննված բոլոր քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասից 2018 թվականին վերականգնվել է421.643.000 դրամ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի խոսքով՝ բավականին նվազել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար հետախուզվող անձանց թվաքանակը և եթե  2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել էր  1170, ապա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 993:

ՔԿ ԶՔԳՎ տասը կայազորային քննչական բաժնի պետերը ևս հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով նախորդ տարի իրենց բաժիններում քննվող քրեական գործերի ընթացքը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նիստի ընթացքում քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու  վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահն անդրադարձել է նաև զինված ուժերում  հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների վերացմանը, ծառայության ընթացքում հայտնաբերված տարատեսակ խախտումները չկրկնելուն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է զոհված զինծառայողների իրավահաջորդների հետ շփման անհրաժեշտությունը.«Տուժողի իրավահաջորդների հետ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ և կազմակերպվեն պատշաճ մակարդակով»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի ղեկավարությունը նիստի ընթացքում  մի շարք աշխատանքային հարցեր է  քննարկել Պաշտպանության նախարարի և միջոցառմանը ներկա ստորաբաժանման ղեկավարների հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Պաշտպանության նախարարին առաջարկություններ է ներկայացրել՝ հանցագործությունների նախականխման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինքնասպանությունների դեպքերը հնարավորինս կանխելու,ՊՆ և ԶՈՒ ունեցվածքի պահպանության, զորային տնտեսության ոլորտում գնումների գործընթացն առավել թափանցիկ կազմակերպելու և հնարավոր չարաշահումները կանխելու, զինված ուժերում ծառայելն առավել գրավիչ դարձնելու, այս ոլորտում ծագած օրենսդրական և կազմակերպչական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև՝ զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՔԿ նախագահը կարևորել է գործընկեր գերատեսչությունների հետ սերտ համագործակցությունը և հայտնել իր պատրաստակամությունը՝ առկա հարաբերությունները խորացնելու և առավել սերտ համագործակցություն ձևավորելու մասին: 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal