Մեղրու ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով բեռնատարների համար փակ է
ՀասարակությունՄեղրու տարծաշրջանի ավտոճանապարհներին, մարտի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: