Արմավիրում աշակերտները վճարային տերմինալ են գողացել
LifestyleՄարտի 10-ի առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալներից մեկը գողացել են, նախնական տվյալներով տերմինալում 380 հազար դրամ կար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքից։
Պարզվեց, որ տերմինալը գողացել են գիշերը ժամը 04։30–ի սահմաններում հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի ոստիկանները տվյալներ ստացան, որ գողությունը կատարել են երեք հոգի։
Երիտասարդների մասնակցությամբ նոր դեպքեր են բացահայտվել՝ ընդհանուր 10-ից ավելի գողություն և գողության փորձ։
Փետրվարի 18–ին Հարավ-Կովկասյան երկաթուղու Արմավիրի կայանից հափշտակել են 41 հազար դրամ և բջջային հեռախոս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արմավիրի Շահումյան, Հանրապետության Չարենցի փողոցներում գործող ԱՊՊԱ գրասենյակի դռները, սակայն փող չեն գտել։ Նրանք 15 հազար դրամ են հափշտակել Արմավիրի Հանրապետության փողոցի վրա գործող խաղային ապարատից, մի քանի անգամ մտել են Արմավիրի Շահումյան փողոցի վրա գտնվող թերթի կրպակ, բացել են նաև Սարդարապատ գյուղի մթերային խանութներից մեկը գողացել են 120 հազար դրամ, ծխախոտ և գարեջուր։