Ստամբուլում հրաժեշտ տվեցին Պոլսո Հայոց պատրիարքին (ֆոտո)
ՀասարակությունՍտամբուլում Պոլսո հայոց պատրիարք, արք Մեսրոպ Մութագյանի վերջին հրաժեշտը տեղի է ունեցել հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ։
Ստամբուլի հայկական Աթոռանիստ Սուրբ Մ արիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպված սգո արարողությանը մասնակցել են նաեւ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ եւ մտավորականները։
Արք․ Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտի սգո միջոցառմանը ներկա է եղել եւ արարողության կրոնական մասը ղեկավարել է Երուսաղեմի հայոց պատրիարք, արք․ Նուրհան Մանուկյանը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։
Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք. Արամ Աթեշյանը։
Պատրիարքի մարմինն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։