Արագած համայնքի բնակիչները բացել են ճանապարհը. հէկերի աշխատանքը դադարեցվել է
Հասարակություն
Արագածոտնի մարզ Արագած համայնքի բնակիչները քիչ առաջ բացել են Երևան–Վանաձոր մայրուղին, որը փակել էին այսօր առավոտից՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող 2 հէկերի աշխատանքը։
NEWS.am–ի հետ զրույցում Արագած վարչական համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանն ասաց, որ հէկերի աշխատանքը կրկին դադարեցվել է։
Նրա խոսքով՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը խոսել է բնակիչների հետ, լսել նրանց պահանջները. հէկերի օգտագործած ոռոգման ջուրն ուղարկվելու է փորձաքննության։
Հենրիկ Հովհաննիսյանը նաև փոխանցեց հէկերի պատասխանատուների կարծիքը, ըստ որի ջրի որակը նորմալ է։
Նշենք, որ համայնքի բնակիչները դժգոհ են ոռոգմնան ջրի որակից. Նախկինում այն ստանում էին գետից, և այն մաքուր էր, հէկերի կառուցումից հետո ջուրը ստանում են խողովակներով, ինչը վատացրել է ջրի որակը. ջուրը չի ֆիլտրացվում։