Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Arka.am կայքը գրում է՝

2019թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։  

Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։ 

Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը, գրեթե եռապատկվել է։ 2018թ.–ի արդյունքում վարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում կազմել է 51,6%, այն դեպքում, երբ 2008թ.–ին այն կազմում էր 17,8%։ Այս ցուցանիշը հիմա գտնվում է պատմական բարձր մակարդակի վրա և ամենաբարձրներից մեկն է ԱՊՀ երկրների շրջանում։ 

Խոշոր արտադրությունները, ենթակառուցվածքային և այլ նախագծերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտն այսօր հազվադեպ են գործում առանց բանկերի ֆինանսավորման։ Հայաստանի բանկային համակարգը երկրի տնտեսության ամենախոշոր և գրեթե այլընտրանք չունեցող ներդրողն է, և դա ունի մի շարք կարևոր պատճառներ։ 

Այս հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ֆինանսական շուկայի մնացած դերակատարները ոչ բավարար զարգացած են կամ կայացած` բանկային համակարգի համեմատ, որն ապացուցել է իր հուսալիությունն ու կայունությունը ֆինանսական ցնցումների նկատմամբ։ 

Միաժամանակ օտարերկրյա ուղիղ ներդրումները, որպես բիզնեսի ֆինանսավորման աղբյուր, հատկապես վերջին շրջանում, հեռու են բավարար լինելուց. դրանց ծավալը, Համաշխարհային բանկի վերջին տվյալներով (2017թ.), կազմել է ընդամենը 249,7մլն դոլար։ Այս ցուցանիշի հետահայաց վերլուծությունը վկայում է այն մասին, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքի ցուցանիշի վերին շեմը գրանցվել է 10 տարի առաջ և կազմում է մոտ 1 մլրդ դոլար։ 

Միաժամանակ, 2018թ.–ի արդյունքներով բանկերի կողմից իրականացվող վարկավորումը գերազանցել է 3 տրիլիոն դրամը կամ մոտ 6,2 մլրդ դոլարը։ 

Այսպիսով, եթե բանկային համակարգն ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության ֆինանսավորման գլխավոր աղբյուրն է, ապա բանկերի շրջանում թիվ 1 ներդրողն Ամերիաբանկն է։ Այսպես, Ամերիաբանկն այսօր հանրապետությունում գործող 17 բանկերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրքը ինչպես վարկավորման համախառն ծավալով, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալով։ 

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2018թ.–ի արդյունքում կազմել է 547,9մլրդ դրամ կամ Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալի 17,8%–ը։ Միաժամանակ մեկ տարում բանկն ապահովել է վարկային պորտֆելի 14,2%–անոց աճ։ 

Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալը նախորդ տարվա արդյունքում կազմել է 440,2 մլրդ դրամ։ Ընդ որում, բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև խոշոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով, որը կազմել է 346,6մլրդ դրամ, իսկ ՓՄՁ–ի վարկավորման պորտֆելը հասել է 93,6 մլրդ դրամի։ 

Ամերիաբանկի վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է, բանկն ամբողջ ծավալով վարկավորում է տնտեսության տարբեր ոլորտները։ Մասնավորապես, բանկի կողմից արդյունաբերության վարկավորումը 2018թ.–ի վերջին կազմել է 87,2 մլրդ դրամ, գյուղատնտեսության վարկավորումը` 13,1 մլրդ դրամ, շինարարության վարկավորումը` 22,5 մլրդ դրամ, տրանսպորտի և կապի վարկավորումը` 48,2 մլրդ դրամ, առևտրի վարկավորումը` 81,7 մլրդ դրամ, սպասարկման ոլորտի վարկավորումը` 20,7 մլրդ դրամ։ 

Հարկ է նշել, որ ԿԲ–ի կողմից կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջների ավելացման շնորհիվ Ամերիաբանկի համախառն կապիտալը համալրվեց` հասնելով 89,7 մլրդ դրամի կամ մոտ 184 մլն դոլարի, և այսօր այն ամենախոշորն է բանկային շուկայում։ Դա թույլ է տալիս բանկին ընդլայնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման հնարավորություններն ու զգալի ներդրում կատարել դրա զարգացման գործում։

Загрузка...
Թրամփը պետք է ավելի մեծ համբերություն ցուցաբերի Հյուսիսային Կորեայի հետ Շրի Լանկայի իշխանություններն ունեին տեղեկություններ նախապատրաստվող հարձակումների մասին Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը կհատկացնեն Սուդանին 3 մլրդ դոլար Էքզիթ-փոլի արդյունքները հիմք են Զելենսկուն շնորհավորելու համար Արջ պահելու համար պետք է բարձր տուգանքներ սահմանել. կենդանաբան Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար․ 115 մեքենա է կուտակված Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի ԻՊ-ում անդամության համար Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել
Ականավոր պրոֆեսորը շոկի մեջ է, նա հայտարարում է, որ ապացուցել է Աստծո գոյությունը Մարդկանց միայն 3 %-ի մոտ կա Х տառը ափի մեջ, ահա թե ինչ է դա նշանակում. ի դեպ այդ տառը կա նաև Վ. Պուտինի ափի մեջ Լավն է չէ՞ ժպտացող նեգրը, հատկապես տորթի տեսքով, պատրաստեք, և թող այդ ժպիտն անպակաս լինի ձեր սուրճի սեղանից Տեսեք, թե իրականում ինչպիսի տեսք ունեն արաբական շեյխերի կանայք և դուստրերը Գիտե՞ք, թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր կաթնաշոռ ուտեք Մտածում եք շուրթերի տատուաժ անելու մասի՞ն, իսկ դուք գիտե՞ք, թե ինչ ռիսկեր ունի այն և ում է հակացուցված Գիտնականները պարզել են, որ նյարդային կանայք պետք է շամպայն խմեն. լավ բացահայտում է, այնպես չէ՞ Մաշկը երիտասարդեցնող այս կրեմը կդառնա ձեր սիրելին. այն կհարթեցնի անգամ ամենախորը կնճիռները Հորոսկոպի այս կանայք տղամարդկանց ուղղակի խելքահան են անում, իսկ դուք կա՞ք նրանց շարքում, թե՝ ոչ
website by Sargssyan