Սին­գա­պու­րից՝ Ռանչ­պար, կամ՝ ինչ­պես ծնվեց Փա­շի­նյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը չնախատեսված այց է կատարել մարզերից մեկի մի համայնք։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով, սակայն այդպես էլ չի մանրամասնել, թե կոնկրետ որ համայնք է գնում։ Նրա խոսքով՝ իր այցից անակնկալի է գալու նաև մարզպետը։ Իհարկե, Հայաստանը շատ փոքր երկիր է, և ուշ, թե շուտ, Ռանչպարի գյուղապետն էլ, Արարատի մարզպետն էլ տեղեկացան, թե որտեղ է գտնվում վարչապետը՝ արագ ընկերակցելով նրան։ Ավելին, մարզի տարբեր բնակավայրերից զգալի քանակի մարդիկ իմացան վարչապետի տեղն ու «վազեցին» բողոքելու: Բողոքելու իրենց վիճակից, մարզպետից, գյուղապետից՝ նրանց մեղադրելով անարդյունավետ կառավարման, անգամ՝ հովանավորչության մեջ։

Մարզային այցերի ավանդույթը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դրեց։ Նա մարզեր էր գնում՝ հասարակության թիկունքում, ու տեղերում հանդիպում էր, այսպես կոչված, տեղական նոմենկլատուրայի հետ։ Նիկոլ Փաշինյանը մարզեր է մեկնում մարզպետներից «թաքուն» ու տեղերում հանդիպում է գյուղացիների հետ։

Բայց երկու վարչապետների միջև մի նմանություն կա՝ գոնե առերևույթ։ Երկու դեպքում էլ լսում ենք գեղեցիկ կարգախոսներ, խոստումներ։ Կարապետյանը բոլորիս Սինգապուր էր խոստանում, Փաշինյանը՝ տնտեսական հեղափոխություն։ Կարգախոսները վարչապետներին տարել են մարզեր (Փաշինյանի դեպքում՝ սոսկ մի գյուղ), սակայն այս այցերը ձևակերպված օրակարգ չեն ունեցել նախկինում ու առավել ևս դրանից զուրկ են այսօր։

Կարեն Կարապետյանը մարզեր գնում էր նաև այլ նպատակով. այդ այցերը նրա համար, այսպես կոչված, նախընտրական բնույթ ունեին։ Իհարկե, նախընտրական՝ պայմանական իմաստով, որովհետև նրա ու Սերժ Սարգսյանի միջև քողարկված ապարատային, ներհամակարգային պայքար էր ընթանում, թե 2018-ի ապրիլին ով է զբաղեցնելու երկրի վարչապետի պաշտոնը։ Այս հարցում հասարակության աջակցությունը պետք չէր. նախկին համակարգի տրմաբանությամբ, թե՛ Սարգսյանը, թե՛ Կարապետյանը փորձում էին իրենց շուրջ կոնսոլիդացնել իշխանության տարբեր սեգմենտներին, ու պատահական չէ, որ հենց նրանց ներկայացուցիչները, այլ ոչ թե մարզերում բնակվող մեր հայրենակիցներն էին լսարանը։

Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել «փողոցից», ու բնական է, որ նրա իշխանության հիմնական հենարանն առայժմ ժողովուրդն է, ու նա մարզեր է գնում հենց սովորական մարդկանց հանդիպելու նպատակով։ Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ իշխանությունում, ըստ էության, գործ անող, աշխատող միակ մարդն ինքն է ու չարժե հույս դնել պետական բացառիկ անարդյունավետ համակարգի վրա։

Սակայն, ըստ ամենայնի, լուծումներ չունի նաև Նիկոլ Փաշինյանը, ու պատահական չէ, որ Արարատի մարզի մի քանի գյուղեր այցելելու հաջորդ օրը նա ֆեյսբուքյան գրառումով հանդես եկավ, որտեղ մասնավորապես նշել էր իր ծանր տպավորությունների մասին ու ավելացրել էր. «...Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաև՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաև հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին»։

Վարչապետի բանաստեղծությունը սոցիալական ցանցերում շատ ակտիվ ու բուռն քննարկումների տեղիք տվեց. ոմանք ափիբերան զմայլվեցին, հիացան Փաշինյանի գեղարվեստական տաղանդով, մյուսները քննադատեցին նրան, շատերը՝ հեգնեցին, սակայն մի բան հաստատ է՝ բանաստեղծության միջոցով ծրագիր ու պետական մարմիններին հանձնարարականներ տալն այս հեղափոխության քաղաքական նորարարություններից մեկն է։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա վարքագծի նման նորմը բնորոշ է ոչ թե դեմոկրատական, այլ՝ ավտորիտար անձնակենտրոն համակարգերին։ Օրինակ՝ Թուրքմենստանի երկարամյա ավտորիտար առաջնորդ Թուրքմենբաշին պարբերաբար հրապարակում էր գրքեր, որոնք ուղենիշային էին այդ երկրի պետական մարմինների, կրթական հաստատությունների համար։ Քավ լիցի, համեմատություն չենք անցկացնում, պարզապես նկատում ենք, որ երկիրը կառավարվում է ոչ թե գեղարվեստական «գոհարներով» կամ զեղումներով, այլ՝ հայեցակարգային ծրագրերով, քաղաքական ուղերձներով։

Խորքային իմաստով՝ հեղափոխությունը հեղափոխական տիպի գործիչների քաղաքական վախճանն է։ Դրանից հետո նրանք կամ կապիտալիզացնում են հեղափոխության արդյունքները՝ տարնսֆորմացվելով պետական գործիչների, կամ էլ՝ անխուսափելի ֆիասկո են ապրում։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կանգնած է այս երկընտրանքի առջև՝ դեռևս ոչ հօգուտ առաջին տարբերակի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը Հայաստանում Կոտայքում բախվել են Volkswagen Golf-ն ու բեռնատար ЗИЛ-ը. կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Կնոջը դանակի շուրջ 70 հարվածով սպանելու մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ Խուլիգանություն՝ Օշական գյուղում․ փախուստի դիմած տղամարդուն ոստիկանները բռնել են (տեսանյութ) Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել (տեսանյութ) Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի
Հղիանալ պատրաստվող շատ կանայք դադարում են բանան ուտել․ տեսեք, թե ինչու Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք
website by Sargssyan