Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան


Խա­չիկ Չա­լի­կյան. «Չէր կա­րե­լի սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան հզոր ազ­դակ­ներն այդ­պես վատ­նել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, որի հետ զրույցում խոսել ենք ներհայաստանյան խնդիրների, ձևավորված մթնոլորտի ու այն առողջացնելու երաշխիքների մասին:

Մեծ ու դատարկ տարածությունը լցնելու խորհուրդը

Այսօր ես խիստ մտահոգված եմ, որովհետև մենք բոլորս ենք պատասխանատու հեղափոխության արժեքների և դրանց իրականացման համար: Մեր պահանջները շատ մեծ էին, և, դա բնական է՝ այլ կերպ չէր էլ կարող լինել: Մեզ տվել են տիեզերական բարդ խնդիր, որը նոր արժեհամակարգի կայացումն է: Պետք էր փորձել այսօրվա համաշխարհային ճգնաժամից դուրս գալու եզրերը գտնել, ճեղքում ապահովելու օրինակ դառնալ, և չէր կարելի, իրենց բնորոշած, սիրո և համերաշխության հզոր ազդակներն այդպես վատնել: Այսօր ինձ մի քիչ մտահոգում է նաև այն, որ քննադատելով՝ ակամայից հայտնվում ենք այն սև գույնի աշխարհում, որը գոյություն ունի, բայց խնդիրն այն է, որ այդ մտահոգություններն իսկապես գալիս են պատասխանատվությունից. այսօր մեր միակ երաշխիքը այդ իշխանությանը թիկունք կանգնելն է, որ մեծ ու դատարկ տարածությունը լցվի: Այսօր այդ մեծ ու դատարկ տաթյունը լցվի: Այսօր այդ մեծ ու դատարկ տացեև իշխանությունը չունի: Չարությունն ամեն օր շատանում է թե՛ էլեկտրոնային դաշտում և թե՛ կյանքում: Ինձ համար նաև շատ հուսահատեցնող է, որ հեղափոխությամբ ոգեշնչված մարդիկ կամաց-կամաց օտարանում են, բայց դա չի կարելի թույլ տալ: Մեզ պետք է հզոր լիցք կրող գաղափար: Ես համաձայն եմ՝ թող շատ բաներ քանդեն, բայց եթե փոխարենը շատ ավելի հզոր իմպուլսներ, գաղափարներ չեն տալիս, քանդելը գործ չի կարող դառնալ:

Մենք մանրացել, նպատակային դաշտում ամլացել ենք

Չարությանը ոչ թե պետք է ճնշել, հակադրվել, այլ, ի վերջո, իրականություն դարձնել այն լուսավոր ու գաղափարակիր արժեքները, որոնք մարդկանց կոգևորեն, որովհետև այդ ոգևորության լիցքը տանուլ տալ չի կարելի: Ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ այդ գերխնդրի դաշտում մենք մանրացել ենք ու լուծում ենք առօրյա խնդիրները: Գաղափարական, փիլիսոփայական, ոգեղեն ու նպատակային դաշտում մենք ամլացել ենք: Առանց զոհաբերության, առանց հայրենիքի հանդեպ սիրո, որևէ ծրագիր չի կարող գործել: Ինձ պետք չեն այն մարդիկ, որոնց պետք է լավ վարձատրենք, որ երկրի համար աշխատեն: Ո՛չ այդ մարդիկ են պետք, ո՛չ էլ իրենց ստեղծած երկիրը: 

Բովանդակության և ձևի խնդիրը, տանուլ չտալու իրավունքը…

Ես կողմ եմ, թող փակեն այն նախարարությունը, ՊՈԱԿ-ներն ու թատրոնները, որոնք չեն գործել, բայց փոխարենը շատ ավելի հզոր համակարգ պետք է ձևավորե՞լ, թե՞ ոչ: 

Հեղափոխությունը նախ հոգևոր զարթոնք էր, և մենք դա տանուլ տալու իրավունք չունենք: Եթե տանուլ տանք, ապա նույն դատարկ ու մեծ տարածքները ատելությամբ ու չարությամբ կլցվեն: Որպես քաղաքացի՝ չեմ տեսնում, թե ի՞նչ երկիր ենք կայացնում և ի՞նչ երկրի համար եմ ես իմ մասնագիտական դաշտում որևէ խնդիր լուծել, իսկ այսօր մենք, մեծ հաշվով, բոլոր մասնագիտական շերտերում երկիր կայացնելու խնդիր ունենք:

Առհասարակ, բովանդակության և ձևի խնդիր կա: Եթե գիտենք, թե բովանդակային առումով ինչ ենք անում, ձևն էլ համարժեք ու գեղեցիկ կլինի: Բայց շատ դեպքերում դրսևորման ձևերն էլ գեղեցիկ չեն, ինչը հուշում է այն մասին, որ գաղափարը լիարժեք չէ: Օրինակը Օպերայի սրճարաններն են: Շատ լավ են անում, իհարկե, պետք է ավելին անեն, բայց քանի որ այդ ամենի մեջ արժեքային համակարգն ընդհանրական չէ, այն մասնակի է ընկալվում: Դա նաև ձևի առումով է տգեղ ընկալվում: Առհասարակ, գաղափարը նաև իր իրականացման ֆորմատներով է ճշգրիտ արտահայտվում: Նախատեսվող հարկային օրենսդրության օրինակը բերեմ: Շատ տնտեսվարողների մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենն իրենց դեմ է արվում: Մեծ հաշվով, քանի դեռ բոլորի մոտ չկա այն ընկալումը, որ ամեն մի օրը գեղեցիկ հեղափոխություն պետք է արվի, որն ավելի մեծ՝ ոգեղեն գերխնդրի լուծման պետք է բերի, ամեն ինչ իր հետ նաև հակադարձ թշնամական վերաբերմունք է բերելու:

Գլխում հաղթահարելու անհրաժեշտությունը

Արվեստն իր մեջ սիրո ավելցուկ կրող մարդկանց արարած ոգեղեն տարածքն է, որը, ի վերջո, սիրո լիցքերով պետք է վարակի նաև հասարակությանը: Բայց նաև շատ կարևոր է, որ այդ սիրո լիցքերը կրեն նաև իշխանության ներկայացուցիչները: Եթե վարչապետն ասում է՝ աղքատությունը պետք է գլխում հաղթահարել, ապա առաջին հերթին իշխանավորներն իրենց գլխում պետք է հաղթահարեն մեծ, հզոր երկիր և արժեհամակարգ կառուցելու իրենց առաքելությունը: Այսինքն, պետք է սկսել բոլորից: Չարությունը, աղետն ու արժեհամակարգն առաջանում են այն դատարկ տարածքներում, որտեղից վտարված է սերը: Մեզ, ի վերջո, պետք է երկիրը, հայրենիքը և հեղափոխության արժեքները սիրող թե՛ մտավորական, թե՛ իշխանավոր: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան