Արտոնյալները՝ իշխանությունների լռության և անտարբերության ֆոնին. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Հերացի 16 և 18 շենքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է՝ պայքարում են տարածքում տեղի ունեցող ապօրինությունների դեմ, սակայն դրանք ոչ միայն չեն դադարում, այլև շարունակվում են նոր թափով:
Խոսքը այդ տարածքում գտնվող բարձր ճնշման գազաբաշխիչ կայանն ինչ-որ մեկի «ցանկությամբ» նախկին վայրից տեղափոխելուն է վերաբերում: Բայց փոխանակ այն ավելի անվտանգ վայր տեղափոխվեր, որպեսզի ոչ մեկին չխանգարեր, որոշել են բերել ու բազմաբնակարան շենքի «քթի տակ տնկել», որի պատճառով շենքի բնակիչները գազի ճնշումի ձայնից ու հոտից չեն կարողանում պատուհան բացել ու թարմ օդ շնչել:
«Փաստին» շենքի բնակիչները տեղեկացրեցին, որ այս ամենաթողության դեմն առնելու համար ամիսներ առաջ դիմել են բոլոր ատյաններին՝ ՀՀ վարչապետին, պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ՀՀ դատախազին, Երևանի քաղապետին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Միայն ՄԻՊ-ն է պատասխանել. հորդորել է դիմել դատարան:
Մնացած բոլոր պետական պաշտոնյաներն արդեն 7 ամիս է՝ քարի պես լուռ են, իսկ այդ ապօրինության հիմնական պատվիրատուն, օգտվելով նրանց լուռ թողտվությունից, քայլ առ քայլ հասնում է իր նպատակին՝ ապամոնտաժում է հին գազաբաշխիչ կայանը, որպեսզի Հերացուց ճանապարհ բացի դեպի իր առանձնատուն: Ի դեպ, չի բացառվում, որ հետագայում խնդիրներն ավելի մտահոգիչ լինեն. «Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ անձն այդ տարածքում մտադրություն ունի բարձրահարկ կառուցել, որն իր հերթին կփակի բնակիչների բնական լույսի աղբյուրը:
«Փաստորեն, ոչինչ էլ չի փոխվել, արտոնյալներն այսօր էլ մնացել են արտոնյալ»,-ասում էին բնակիչները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում