Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է նախկին ամուսնուն:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ՝ ծնված 1965 թվականին:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ հարվածներ հասցնելով կնոջ գլխի և կրծքավանդակի շրջաններին, ինչին միջամտել են այդ պահին տանը գտնվող անչափահաս երեխաները՝ թույլ չտալով, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնարկել է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը․ ՈւՂԻՂ Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից 34-ամյա քաղաքացի է տուժել «Միլան»-ը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող կողմը ներկայացրեց 2-րդ բողոքը Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Վիճակախաղերի գովազդը սահմանափակելով կփոխվի՞ իրավիճակը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար «Զվարթնոց» օդանավակայանում գողացել են Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ԱԺ-ն միաձայն ընդունեց վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը Թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ «Չիստկայի» հերթական փուլը. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե՞, թե՞ պսեվդոօրակարգ. «Փաստ» Կալանավորը դադարեցրել է 50-օրյա հացադուլը Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ է բռնկվել, իսկ քա­ղա­քա­ցին ինք­նահր­կիզ­ման փորձ է կա­տա­րել Ու՞մ շահերն են պաշտպանում սպառողների շահերի «պաշտպանները» ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ 5000 դրամանոցներ իրացնողների. հարուցվել է քրեական գործ «Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու» մի­ջոց
website by Sargssyan