«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ դեռ տնտեսական զարգացման լծակները լիարժեք չեն գործարկվել և չեն ստեղծվել այն մեխանիզմները, որոնք կարող են տնտեսական աճի ու բարեփոխումների տանել, հարկերի ավելացումը միշտ էլ բացասական է դիտվում: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարկային քաղաքականությանը, նախատեսվող մի շարք փոփոխություններին: 

«Այն կառավարությունները, որոնք դժվարանում են ռեֆորմների հարցում, տեսնում են, որ հարկերի հավաքման տեսանկյունից իրենց ռեսուրսները նվազում են, բայց նաև խնդիրների լուծման ցանկն են ուզում ավելացնել, գնում են հարկեր ավելացնելու ճանապարհով: Նախկինում ևս այդպես էր: Երբ տեսել են, որ հարկատեսակ ավելացնել չեն կարող, ակցիզային հարկի կամ այլ մոդելով ու ձևերով են փորձել շարժվել: Սա, իհարկե, լավագույն տարբերակը չէ: Դա ցույց է տալիս, որ հրատապ գումարներ ստեղծելու այլ հնարավորություններ չունեն և գնում են այդ ուղիով, քանի որ հարկերով միշտ էլ կարող են շատ գումար հավաքել: Այստեղ տնտեսությունը տուժում է, երբ դա արվում է շտապ և որոշակի նպատակների ներքո: Բացի այդ, հաճախ բազմակողմանիորեն չեն վերլուծվում, թե հարկատեսակներն ավելացնելով՝ դրանք ի՞նչ մուլտիպլիկատիվ, նեգատիվ ազդեցություն կարող են ունենալ տնտեսության մեջ: «Գազավորված խմիչքներ արտադրողներին մի քիչ ավել հարկեցինք ու վերջ»… 

Բայց հարկեր վերցնելը միայն սա չի ենթադրում»,-ասաց նա:

Գազավորված խմիչքների օրինակը շարունակելով՝ նա հավելեց.

«Մենք պետք է դիտարկենք, թե այդ 30 դրամները տարվա կտրվածքով քանի միլիոն կամ քանի միլիարդ կկազմեն: Այդքան ավելի դրամ դուրս է գալու ժողովրդի գրպանից և այդքան ավելի գումարը դուրս է գալու տնտեսական շրջանառությունից: Այսինքն, այդ դրամը կարող էր ունենալ այլ դրական ազդեցություն տնտեսության մեջ, բայց հիմա այդ դրական ազդեցությունից զրկվում է, որովհետև վերածվում է հարկի: Պետությունը այդ հարկերն օգտագործում է իր բյուջեն կարգավորելու համար: Եթե իմանանք, որ ավել հարկեր հավաքելով՝ բյուջեից դուրս կամ բյուջեի համար լրացուցիչ ինչ-որ այլ կարևոր խնդիրներ ենք լուծելու, և մտածենք, որ այդ գումարների մի մասը տնտեսություն է վերադառնալու, ինչ-որ չափով դա մխիթարական կլինի: Բայց եթե հարկերը հավաքվում են զուտ բյուջեն ապահովելու խնդրի համար, արդեն մի քիչ մխիթարական չէ, որովհետև տնտեսական զարգացման ճանապարհով պետք է գնալ»:

Գագիկ Մակարյանը շեշտեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս կառավարությունը ունի խնդիր, ըստ որի՝ գումարային առումով պահեստային հնարավորությունները քիչ են:

«Եվ քանի որ պահեստային գումարներ չունեն, և այդ գումարը հիմա է հարկավոր, դա տեղի է ունենում միանգամից, ինչը հակասում է տնտեսական հեղափոխության գաղափարախոսությանը: Բացի այդ, հակասում է նաև այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը, այդ դեպքերի բացահայտումը պետք է բերեր լրացուցիչ մուտքերի հավաքման: Այդ մուտքերը պետք է նկատելի լինեին, և այդ մուտքերով պետք է փորձեին նաև ծածկել որոշակի միջոցների անհրաժեշտության հարցը: Բացի այդ, կառավարությունն առաջ ընկավ ակցիզային հարցի դեպքում: Գազավորված խմիչքների ակցիզային հարկն ուզում էր ավելացնել այն դեպքում, երբ համահարթեցման մոդելով եկամտահարկը մեկ ընդհանուր թիվ կսահմանվեր: Ու քանի որ զրկվելու էր եկամտահարկի մնացած շեմերից, այսինքն, լրացուցիչ գումարներ չէր հավաքելու, բյուջեի ծախսերի տարբերության և մուտքերը ապահովելու կոմպենսացիան պետք է ակցիզային հարկով լրացներ:

Բայց, փաստորեն, ակցիզային հարկը բերվեց առաջ, իսկ համահարթեցում տեղի չի ունեցել, կարելի է ասել՝ հարցը մնաց սառեցված վիճակում»,-նկատեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ պետությունն, ամեն դեպքում, անդրադարձավ ակցիզային հարկին, որ այդ գումարը հավաքվի:

Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսության մոդելի վերաբերյալ թյուր պատկերացումներ կան. «Կարծում եմ՝ Հայաստանում ունենք տնտեսական ծրագրերի, տնտեսական մտածելակերպի, տնտեսական խնդիրները խորն ընկալելու անհրաժեշտություն: Եթե ճիշտ ընկալվեր, գնահատվեր, վերլուծվեր մոդելը, այսպիսի մոտեցում չպետք է լիներ: Կառավարությունում տնտեսական բլոկի ուժեղացման կարիք կա: Տնտեսագիտական միտքը տնտեսության մեջ պետք է հաշվարկներով ու հստակ գնահատականներով արտահայտվի: Հակառակ դեպքում մեզ մոտ ստացվում է այն, որ համայնքները իրենց կյանքը լավացնելու համար տեղական տուրքերին են «զոռ» տալիս, ֆինանսների նախարարությունն ու հարկային մարմիններն էլ ֆիսկալ քաղաքականությունն են առաջ տանում, բայց էկոնոմիկան պետք է հակակաշռի դրանց ախորժակը, էկոնոմիկան պետք է հակակշռի տնտեսական ռեֆորմների քայլերի նշանակությունը»:

Նրա խոսքով, այն ժամանակը, որը տրված էր նոր կառավարությանը, ուղղակի արդյունավետ պետք է օգտագործվեր, և այդ ժամանակի մեջ արդյունավետությունը պետք է երևար:

«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել: Նայում ենք՝ որ ճյուղն է զարգանում կամ որտեղ է փողը շատ, ասում ենք՝ եկեք հարկ ավելացնենք, մյուսում էլ, օրինակ, ակցիզային հարկը բարձրացնենք: Սա չաշխատող մոդել է»,-ասաց նա և իրավիճակը ավելի պարզ նկարագրելու համար «Ոսկե հորթը» ֆիլմից մեջբերում արեց:

«Օստապը Շուրային հարցնում է՝ Շուրա՛, որքա՞ն է քեզ պետք երջանիկ լինելու համար: Շուրան ինչ-որ թիվ է ասում: Հիմա մենք ոչ թե պետք է մտածենք, որ այդ թիվը լինի, ու դրան հասնելու համար հարկեր ավելացնենք, այլ տնտեսագիտորեն նայենք հարցին: Մի հարց էլ կա. կառավարությունը կրճատումներ է անելու, տեսականորեն ռեսուրսներ է խնայելու: Հարկերը հանած՝ մի երեք անգամ ավելի աշխատավարձ է մտնելու բյուջե: Ինչպես հայտնի է, խնայողություններ են լինելու նաև մեքենաների առումով: Այսինքն, հաշվարկ պետք է լինի, թե պետությունն ինչքա՞ն է խնայում, և այդ խնայողություններն արդյո՞ք չէին բավարարում, որ հարկերը գոնե տարվա կեսից չավելացնեին»,-ասաց նա՝ խոսելով նաև ներդրումների հնարավորության մասին:

«Հաճախ ներդրողներին ոչ թե հարկերի մեծություններն են վանում, այլ օրենսդրության հաճախակի փոփոխությունները: Օրենքները հաճախակի փոխելով՝ առաջացնում ենք ներդրողների անհանգստությունը: Մենք ամեն տարի օրենք ենք փոխում, խոսում հնարավոր փոփոխությունների նոր սերիայի մասին: Հիմա այս մի ռաունդը կփոխենք, Հարկային օրենսգիրքը կգնա ԱԺ, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվի: Չի բացառվում, որ նորից ինչ-որ փոփոխություն դնեն սեղանին»,-նշեց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ իր ուսումնասիրությունների համաձայն՝ ներդրողների տեսանկյունից գոնե հինգ տարի օրենսդրական դաշտը պետք է կայուն մնա: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը Հայաստանում Կոտայքում բախվել են Volkswagen Golf-ն ու բեռնատար ЗИЛ-ը. կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Կնոջը դանակի շուրջ 70 հարվածով սպանելու մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ Խուլիգանություն՝ Օշական գյուղում․ փախուստի դիմած տղամարդուն ոստիկանները բռնել են (տեսանյութ) Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել (տեսանյութ) Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի
Հղիանալ պատրաստվող շատ կանայք դադարում են բանան ուտել․ տեսեք, թե ինչու Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք
website by Sargssyan