Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բազմաշերտ էր ու դրան անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենանք, մանավանդ վարչապետն, ըստ էության, անդրադարձավ բոլոր հարցերին, որոնք հնչեցվեցին մեր գործընկերների կողմից։

Այսօր ուզում ենք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի երկու դրվագներին, որոնք, մեր կարծիքով, փոխկապակցված են։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ քվեներ կստանա, իսկ ավելի ուշ՝ ասուլիսի մեկ այլ դրվագում պնդեց, որ իր իշխանությունն անցած գրեթե մեկ տարում ձախողումներ չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները հնչեցին ասուլիսի տարբեր դրվագներում, սակայն ակնհայտ է, որ դրանք տեղավորվում են միասնական տրամաբանության մեջ՝ բացահայտելով վարչապետի քաղաքական տեսլականը, պատկերացումները։

Միանգամից նկատենք, որ Փաշինյանը հայաստանցի առաջին պաշտոնյան չէ, որ նման համոզմունք է հայտնում իր գլխավորած քաղաքական ուժի վարկանիշի մասին։ Հեղափոխությունից տակավին շաբաթներ առաջ հանրապետական շատ գործիչներ համոզված պնդում էին, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն այլընտրանք չեն ունենալու, ընդ որում՝ առաջիկա մի քանի տասնամյակի համար։ Ինչ տեղի ունեցավ ընդամենը մի քանի ամիս անց, բոլորին է հայտնի։

Իհարկե, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ էին, ու դա ընդունում են բոլորը, մյուս կողմից՝ դրանք հեղափոխական էյֆորիայի դրսևորում էին, ինչի հետևանքով հասարակական տրամադրությունների վրա ազդում էին մի քանի կարևոր գործոններ։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ սահմանադրական մեծամասնություն, սակայն դժվար է որոշել, թե ինչ շերտերից է բաղկացած աննախադեպ այդ վստահությունը։ Արդյո՞ք երկրում այդքան մեծ թվով մարդիկ հավատում են Նիկոլ Փաշինյանի թիմին կամ նրա ծրագրին, թե՞ հասարակությունը ընտրատեղամասերում շարունակեց հեղափոխությունը, այլ խոսքով՝ մերժեց Սերժ Սարգսյանին ու նրա թիմին։ Կարծում եմ՝ երկրորդ տարբերակը։ Համենայն դեպս, ընտրություններն անցան «սև-սպիտակի» տրամաբանությամբ, որոնց ընթացքում հասարակությունը ոչ թե քվե տվեց կոնկրետ ծարգրի, այլ ցանկացավ փակել հակահեղափոխության ճանապարհը։

Խորհրդարանական ընտրություններից հետո ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, այլ խոսքով՝ նա դարձավ իրավիճակի ողջ պատասխանատուն։ Նման իրավիճակում նոր իշխանությունը չի կարող ավելի շատ քվեներ ստանալ, որովհետև մարդկանց կենսամակարդակը չի լավացել, կառավարման որակն ավելի լավը կամ արդյունավետ չի դարձել, բարեփոխումները կրում են ոչ համակարգային բնույթ։ Ընդ որում՝ այս պնդումը ոչ թե վերացական է, այլ՝ շատ կոնկրետ, առարկայական. բոլորս նկատում ենք, որ ամեն օր երկրում տեղի են ունենում բողոքի մի քանի լոկալ դրսևորումներ, որոնց թիրախն, ի դեպ, Փաշինյանի կողմից նշանակված կոնկրետ պաշտոնյաներ են՝ իրենց անարդյունավետ գործունեությամբ։ Այս հարցում կտրականապես համաձայն չենք վարչապետի այն դիտարկմանը, թե իր իշխանությունը չունի ձախողումներ կամ ձախողված պաշտոնյաներ։ Անուններն էական չեն, չենք ուզում տրվել անձնավորված մոտեցումների գայթակղությանը, սակայն ավելի տրամաբանական ենք համարում հակառակ պնդումը, որ կաբինետում բացառություն են մարդիկ, ովքեր իրապես աշխատում են, համապատասխանում են այն չափանիշներին, որոնք առաջադրել է Նիկոլ Փաշինյանը՝ տնտեսական հեղափոխության կամ այլ կոնցեպտներով։ Ամբողջ հասարակությունը խոսում է նոր իշխանության «աքիլլեսյան գարշապարի»՝ կադրային քաղաքականության մասին, իսկ իշխանության ֆրակցիայի պատգամավորների հարցազրույցները դառնում են քաղաքական սկանդալի թեմա։

Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նոր հնարավոր ընտրություններում իր դաշինքն ավելի մեծ քվե կստանա, ապա այստեղ քաղաքական ադեկվատության որոշակի դեֆիցիտ կա։ Վատ ապրող ժողովուրդը չի կարող տևական շրջան գոհ լինել իշխանությունից, ու սա աքսիոմ է, դեմոկրատիայի կարևոր հատկանիշներից մեկը, ու եթե այս պահին հանրային դժգոհությունները տեսանելի չեն, ապա դա ոչ թե իշխանության որակի, այլ՝ դժգոհության տրանսլյատոր քաղաքական ուժի բացակայության կամ քաղաքացիական հասարակության վակուումի հետևանք է։ Երբ իշխանությունը սկսում է կորցնել քաղաքական ադեկվատությունը, իրականության զգացողությունը, ապա ճգնաժամային որոշակի ռիսկեր են առաջանում, որոնք նույնիսկ ցնցումներ կարող են առաջացնել։ Փաշինյանը դա շատ լավ գիտի, որովհետև հենց դա էր նրա իրականացրած հեղափոխության նախադրյալներից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. հարուցվել է քրեական գործ Իջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.8 մլն դրամ և տանիքից ընկել է Աղստև գետը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է զինված անձանց վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու բողոքի գործով որոշումը կհրապարակվի վաղը ՍԱՏՄ-ն նմուշառում է իրականացրել Մեյմանդարի շուկայում Պատկերասրահից թանկարժեք կտավներ են հափշտակվել. ԱԱԾ-ն հայտնաբերել է Վարչապետ Փաշինյանը Իսլանդիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ Կավը՝ Աստծուց մինչև տիեզերք. Գարսևան Հարությունյանի բացահայտումները Քաղաքական իրականությունն ու շահերի ակնհայտ բախումը Դա արդեն շախմատին չի վերաբերվում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Ադրբեջանում չորս մարդ է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին այրվել է ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում է նաեւ աղբահանության հարցը (ուղիղ) Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում Ալումյանը հրաժարվեց ասել, թե ինչ են քննարկել Կոպիրկինն ու Քոչարյանը
website by Sargssyan