Հեղափոխական ավտորիտարիզմի վտանգ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թավշյա հեղափոխությունից հետո ԶԼՄներն անհամեմատ ազատ են դարձել. դա տեսանելի է անգամ անզեն աչքով, ինչն, ի դեպ, արձանագրված է նաև ԱՄՆ Պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում։ Մյուս կողմից՝ Հայաստանում ամենևին էլ չի խրախուսվում այլակարծությունը, նույնիսկ ավելին՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության գործունեության ցանկացած քննադատություն ենթարկվում է կոշտ հակազդեցության։ Իհարկե, բնավ էլ այնպես չէ, որ դա տեղի է ունենում իշխանության առաջին դեմքի կամ որևէ մարմնի ուղղակի ցուցումով։ Այլակարծությունը ճնշվում է քաղաքական մշակույթի, հանրային տրամադրությունների, կարծրատիպերի ուժով։

Նման իրավիճակի համար, իհարկե, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Գլոբալ առումով՝ արժեքային կողմնորոշումների առումով մեր հասարակությունը լ յումպենացված է, ինչը հետևանք է անցած երկու տասնամյակներին քաղաքական ու ընտրական ինստիտուտների հետևողական դեգրադացման, հասարակության սոցիալական դիսկրիմինացիայի։ Աղքատ, ոչ բարեկեցիկ կյանքով ապրող հասարակություններում, որպես կանոն, քաղաքական ու հասարակական դիսկուրսները տեղ չունեն. մեր տիպի հասարակությունների համար բնորոշ է «միակ ճշմարտության» թեզը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական բովանդակություն ունի այն։ Մինչև հեղափոխությունը հասարակությունը օտարացած էր իշխանությունից, ու պարսավանքի կարող էր արժանանալ ցանկացած մեկը, ով կհանդգներ դրական որևէ բան ասել Սերժ Սարգսյանի կամ որևէ իշխանավորի հասցեին, հիմա գործում է հակառակ տրամաբանությունը՝ հասարակության «թշնամի» են համարվում մարդիկ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին։

Հեղափոխությանը հաջորդող առաջին փուլում իշխանություններն ունենում են բարձր վարկանիշ, ու հեղափոխական էյֆորիան խեղդում է օբյեկտիվ քննադատության, այլակարծության որևէ դրսևորում։ Պատահական չէ, որ Երևանի ավագանու ու խորհրդարանի արտահերթ ընտրություններում հեղափոխության թիմը ստացավ բացարձակ մեծամասնություն։

Իրական այլակարծության ձևավորմանը խանգարում է նաև, այսպես կոչված, նախկինների գործոնը։ Թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմության կարգավիճակում փորձեց տեղավորվել ՀՀԿ-ն, ու դրա օբյեկտիվ նախադրյալն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից հետո տևական ժամանակ շարունակում էր գործել հին խորհրդարանը՝ որպես նախկին համակարգի ինստիտուցիոնալ խորհրդանիշ։ Նախորդ ԱԺ գործունեության պարագայում որոշակիորեն օբյեկտիվ էր, որ ընդդիմախոսության, այլակարծության դրսևորումներն ասոցացվում էին ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև մինչև խորհրդարանական ընտրությունները ռեստավրացիայի որոշակի ռիսկեր կային, ինչի դրսևորումն էր թեկուզև անցած տարվա հոկտեմբերի 2-ի խորհրդարանի երեկոյան «խորհրդավոր» նիստը։

Սակայն իրավիճակն արմատապես փոխվեց դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Եվ երբ այսօր որևէ քննադատություն կամ ընդդիմադիր կածիք նույնացվում է ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա դա էժանագին քարոզչական մանիպուլ յացիա է, հեղափոխական ավտորիտարիզմի հաստատման վտանգ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում գետնաբուք է «Слуга народа» Զելինսոկու «ֆենոմենը» Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալության դեպքից Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատավորը այլ հիմք է նշել Կասկած չունեմ, որ Դավիթն ուղղակի չի պատկերացրել, թե ինչ են նրանք անում. Ստյոպա Սաֆարյան Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին ՈւՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ Միհրան Պողոսյանի գործով ՀՀ դատախազությունը համապատասխան փաստաթղթեր կուղարկի ՌԴ Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Վերաբացվում է «Բանանցի» վերանորոգված մարզադաշտը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Ազգային ժողովը 1-ին ընթեցմամբ ընդունեց օրինագծերի փաթեթը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը. Խորհրդարանը ՏՄՊՊՀ նախագահ է ընտրում (ուղիղ) Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Այսօր մեռելոց է, օրն՝ աշխատանքային
Սրտի համար օգտակար մթերքներ… Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին Այս հիվանդությունների ժամանակ բանանն ավելի շատ կօգնի, քան անիմաստ և թանկ դեղամիջոցները Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Կուլ տվեք սա և անմիջապես կազատվեք անքնությունից, իսկ առավոտյան կարթնանաք էներգիայով լի և շատ առույգ Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի, որ փոքրիկ կապույտ տուփերով Nivea կրեմը կարելի է օգտագործել նաև այսպես, սա իսկապես հրաշք միջո... Հորդորում են բժիշկները. Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը Ահա,թե որ համակարգչային խաղն է,որ երեխաներին տանում է ինքնասպանության․խնդրում ենք Ձեր երեխաներին հեռու պահեք այս խաղից Շնորհակալ եմ այս հրաշք բաղադրատոմսի համար, գիշերվա մի մասն այլևս զուգարանում չեմ անցակացնում, նրանք ովքեր ունեն այդ խնդի... Այ թե հետաքրքիր բաներ են պատահում կյանքում…տեսեք,թե ինչ դուրս եկավ այս ձվի միջից Ընդամենը մեկ րոպեում մաքրում ենք արդուկը այս պարզ միջոցների շնորհիվ. կարծես բոլորովին նոր արդուկ լինի, փորձեք և համոզվեք...
website by Sargssyan